«Սա քաղաքական պատվեր է, որի արմատները հասնում են մինչև 2018 թվական։ Իմ կյանքի մեծագույն սխալը գործեցի՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ով կատարեց հեղաշրջում։ Բայց երբ հայտարարեց, որ վարչապետ է ուզում դառնալ, հետ կանգնեցի ու այդ օրվանից է սկսվում այս իշխանության մոտեցման փոփոխությունը իմ նկատմամբ»,- դատարանում իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց Միքայել Սրբազանը։ «Հույս ունեին, որ ոչ միայն «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը պետք է հեղինակեմ, այլ նաև միանամ իրենց։ Եղավ հակառակը և այդ ժամանակվանից սկսած դարձա այս իշխանության աչքի փուշը»,- պատմեց Միքայել Սրբազանը՝ նշելով, որ իշխանության հանդեպ քննադատությունը սրվել է հատկապես պատերազմից հետո, թեպետ պատերազմի օրերին պետության կողքին է եղել։ «Երբ գերագույն գլխավոր հրամատար իրեն կարգող անձը հարբած վիճակում ասաց՝ ո՞վ է կասկածում իր կարողությունների վրա, լրագրողներն անընդհատ փորձում էին իմ կարծիքն իմանալ։ Եվ ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում անել։ Առ այսօր ասում եմ՝ այդ մարդը սպառնալիք է այս երկրին, որը պետք է վնասազերծվի»,- ասաց Սրբազանը։ |
«Այդ մարդը սպառնալիք է, որը պետք է վնասազերծվի»․ Միքայել Սրբազանը՝ Փաշինյանի մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին