▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցանկացած ուժ իշխանության գալով՝ կարող է վերաբանակցել փաստաթղթերի շուրջ». Սեյրան Օհանյան

«Ասում եք՝ սեղանին եղած խաղաղության փաստաթուղթը չի հասցեագրում ՀՀ բոլոր շահերը, այսինքն՝ թերի է: Եթե գաք իշխանության, այդ փաստաթղթի հետ ինչպե՞ս եք վարվելու՝ չեղարկելո՞ւ եք, նո՞րն եք բերելու»,- դիմելով ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանին՝ հարցրեց լրագրողը: Պատգամավորը նշեց, որ ցանկացած նոր ուժ, որը կարող է գալ իշխանության, առաջին խնդիրներից մեկը ազգային ռեալ երաշխիքի ձևավորումն է, մյուսը՝ եթե ներքին ամրությունը կա, վերաբանակցություն իրականացնելը. «Բանակցությունները պետք է լինեն համապատասխան բալանսի ու փոխադարձ շահերի, հարգանքի շրջանակում, իսկ այսօր տեսնում ենք միակողմանի պարտադրանք, հռետորաբանություն»:

***

«Ես գտնում եմ, որ «իրական» և «պատմական Հայաստան» հասկացությունները արհեստական են, որովհետև մեր երկիրը 1992 թվականի անկախությունից հետո միշտ ապրել է իրական իրավիճակում և պահպանել է այն բոլոր պատմական ավանդությունները, որոնք մեզ են հասել մեր նախնիներից», – ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ Արարատ լեռը որևէ տարածքային ամբողջականություն չի պարունակում հարևանների նկատմամբ․ այն մեր խորհրդանիշն է և խորհրդանշում է մեր պատմական ավանդույթներին հավատարիմ լինելը։

«Արարատ լեռը ամեն տեղից հանելը, մի կողմից, Թուրքիայի պարտադրանք է, իսկ մյուս կողմից՝ փորձ, որ թուրքերի համար դա ընդունելի լինի», – նշել է Օհանյանը։

Դիտեք նաև՝ 

Ստեփանակերտում իբր թե զինված հարձակման պատրաստվող Կարեն Ավանեսյանի վիրավորման ու  ձերբակալության տեսանյութը տարածելով՝ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց դրանցից մի քանիսը՝ ներքին լսարանին ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին և ձևավորել հայի կերպար, որը դեռ իրենից սպառանալիք է ներկայացնում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշել է, որ այս ամենն ի ցույց է դնում ադրբեջանցիների իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, որն արտահայտվում է թշնամության և վիրավորանքի էլեմենտներով:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ նշել էին, որ սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտում մի հայ տղամարդ է ձերբակալվել, որը պատրաստվում էր զենք գործադրել քաղաքում անցկացվող միջոցառման ժամանակ։ Նրանք պնդում են, որ տղամարդը ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել ու վիրավորվել է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին