▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մկրտիչ Արզումանյան, Նիկոլի էդ ո՞ր ասածին էիր տենց համաձայն,որ ինչ ասում էր գլուխդ տմբտմբացնում էիր,այ տղա...»

Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Արվեստաբան»,«թատերագետ» «նիկոլ դրամատուրգը» գնացել ներկայացում ա նայել,հետո էլ «փիլիսոփայել» իրական Հայաստանի մասին, թե բա` չհասկացա ինչի մասին էր: Տո լավ էլ հասկացել ես ինչի մասին ա,էշ էշ խոսալով պիտի գնայիր դա էլ պղծեիր չէ՞, քո «ցանկապատը» էս ժողովուրդը դեռ բացելու է...........պիղծ։

Հ.Գ.Մկրտիչ Արզումանյան, էդ ո՞ր ասածին էիր տենց համաձայն,որ ինչ ասում էր գլուխդ տմբտմբացնում էիր,այ տղա...»։

***

«Մենք կարող ենք լինել ուժեղ, բայց ումի՞ց ուժեղ, քանիսի՞ց ուժեղ, քանի՞ գերտերությունից ուժեղ: Մենք այսօր պիտի մեր ցանկապատները դնենք, որ այն սահմանափակի ուրիշներին` անցնել այս կողմը: Դուք այսօր այս ուղերձը հստակ չասացիք»,- «Ցանկապատ» ներկայացման ժամանակ իր դժգոհությունը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դերասան Մկրտիչ Արզումանյանը կցկտուր արդարացավ. «Դե պարզապես իրադարձությունները 1920 թվականին են տեղի ունենում, այսօրվա մասին խոսեինք, տեսանկյունները տարբեր կլինեին»:
Փաշինյանը շարունակեց` Բյուրականում նստած` Արևմտյան Հայաստան ենք լացում, բայց չենք հասկանում, որ Բյուրականն էլ է Հայաստան:
«Ամենամեծ ուղերձը դա էր»,- կրկին արդարացավ Մկրտիչ Արզումանյանը:
«Մենք էս ունենք, ու աչքներս տնկել ենք էն Հայաստան, էս Հայաստան, որը չկա»,- խաղընկերոջը լրացրեց սցենարի հեղինակ և ռեժիսոր Տիգրան Գյուլումյանը:
Նրանց արդարացումները բավարարեցին Փաշինյանին. «Ինձ համար կուլմինացիան այս նախադասությունն էր` չկա առաջնորդ, որ ցանկապատը քանդի ու ստեղծի Հայաստան: Այս նախադասության հետ ես համաձայն եմ, բայց այս տարբերակով` չկա առաջնորդ, որ դնի ցանկապատ ու ստեղծի Հայաստան: Մեր ռազմավարությունն է` ոչ թե քանդել ու ստեղծել Հայաստան, այլ դնել ու ստեղծել Հայաստան: Գնացեք Կիրանց ու տեսեք` ինչպես է դրվում ցանկապատ ու ստեղծվում Հայաստան»:

***

Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը: Այն բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։

Սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Գյուլումյանն է:
Ներկայացումից հետո Փաշինյանը տարակուսեց` ու ի՞նչ, էս ամեն ինչը, էս հուզականության հետևությունը ո՞րն ա: Հանդիսատես մի կին պատասխանեց. «Պետք է սիրել հայրենիքն ու պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար»: Պատասխանը դուր չեկավ Փաշինյանին. «Էդ էլ ա շատ անորոշ»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին