Նարի Սյունի ֆեյսբուքյան օգտատերի գրառումը՝ կից տեսանյութով․ «Ես չգիտեմ, թե ով է էս ...-ի տերը, բայց խնդրում եմ, եթե ճանաչում եք իրեն, փոխանցեք, որ շահավետ, լավ առաջարկ ունեմ։ Թող գա մեր տանն ապրի շինաքանդության ողջ ընթացքում, համ էլ ուղիղ եթերով ու անդադար կհետեւի աշխատանքներին։ Ես իսկապես այլեւս չեմ դիմանում։ Ու, առհասարակ, չեմ կարծում, թե ծնվել եմ դիմանալու կամ զզվելով ապրելու համար։
Մշտական գլխացավը, այլ ցավերը, անգործունակությունն ու նյարդերի տոտալ քայքայումը՝ բոնուս․․․ անվճար կտրամադրվեն նաեւ հեռադիտակ ու պոպկոռն։
Ես էլ կգնամ իր տանն ապրելու։ Խոստանում եմ ջրել ծառերը։
Առաջարկս միանգամայն լուրջ է։
Մեկ այլ առաջարկ էլ մոտակա շենքերի բնակիչներին ունեմ։ Էս վայրենությունն իրականացնողներին դատի տալու ցանկություն եթե ունեք, կարող ենք հավաքվել, գլուխ գլխի տալ, հասկանալ, թե ինչպես անենք դա։ Ես ուզում եմ ապրել, ոչ թե ատել ամեն օրը, որ «ապրում եմ»։
բռնաբարվող_քաղաք, չապրելու_արվեստ»։


