▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անիրավ, մաղձոտ, խղճուկ, փողոցային մոտեցում է»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Միքայել Սրբազանի գործի մասին

«Անիրավ, մաղձոտ, խղճուկ, փողոցային մոտեցում է»,- Միքայել Սրբազանի դեմ հարուցված քրեական գործն այսպես որակեց ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Սրբազանը չպետք է այս համակարգի հետ գործ ունենար։ Սա անարդարադատություն է։ Թշնամու հետ կոլլաբորացիոնիստ փոքրիկ խմբակն ուզում է ամեն ինչ, հիմա արդեն նաև թատրոնն իրեն ենթարկեցնել»,- ասաց Հովհաննիսյանը։

Միքայել սրբազանի գործով դատական հերթական նիստն է ընթանում

Դատական նիստին ներկա են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Դատարանի դահլիճում Շիրակի թեմի առաջնորդին դիմավորում են ծափերով...

Դիտեք նաև՝

«Պաշտպանները հորդորում էին պաշտպանական ճառ գրել, բայց մենք առաջնորդվեցինք ավետարանական պատգամով»,- դատական նիստի ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։ «Մեր տեր Հիսուսը 2000 տարի առաջ դեռ ասել է՝ ձեզ հանիրավի տանելու են տարբեր ատյանների առաջ, բայց մի մտածեք՝ ինչ պետք է խոսեք, Սուրբ հոգին կթելադրի՝ ինչ պետք է խոսեք։ Հետևաբար հիմա այդ թելադրանքով եմ խոսելու։
Փառք Աստծուն, որ իմ կենսագրությունը հարստացրեց վերջին 80 օրերի փորձությամբ։ Սա էլ կենսագրության համար հարստություն է։ Նպատակը ինձ վարկաբեկելն էր, ցույց տալը, որ սովորական հանցագործ եմ, թող հարգարժան դատարանը ինքը որոշի՝ նպատակին հասա՞ն, թե՞ ոչ։ Նրանք ովքեր ինձ չէին ճանաչում, արդեն ճանաչում են։ Ամբողջ աշխարհի հայությունն է հետևում այս կատակերգությանը»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ բոլորին պարզ է՝ ինքն անմեղ է, անգամ պատվիրատուներն են դրանում համոզված․ «Նույնիսկ Գյումրիի օժանդակ դպրոցի սաները, եթե հետևել են, հասկացան, որ անմեղ եմ»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ դատարան գալիս է միայն իր հոգևոր եղբայրներին ու աջակիցներին տեսնելու համար, այլապես դատարանի դահլիճ չէր էլ գա․ չի հավատում արդարադատությանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին