▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ը չի բավարարվել արյունալի մարտերի 3-րդ տարելիցին կազմակերպված համերգով․․․

Լրագրող Նարեկ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարկատուների փողերով գործող Հանրային ՀԸ-ն չի բավարարվել արյունալի մարտերի 3-րդ տարելիցին կազմակերպված համերգով։ Զոհվածների ընտանիքներին որոշել են մինչև վերջ անարգանք հասցնել՝ հայտարարելով, թե 224 զոհերի հիշատակի օրը կայացած համերգին մասնակցել է 20 հազար մարդ։

Հանրային ՀԸ-ն քանի՞ ռեպորտաժ է պատրաստել հայրենիքի համար զոհված տղաների մասին՝ չհաշված իշխանականների այցերով պայմանավորված հրապարակումները։

Այս երևույթն ինքնին աղաղակում է․ կեղծիք է այն լոզունգը, թե «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ ընտանիքը»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին