▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ԱԺ-ում է այդպիսի հիստերիա անում, բա տեսախցիկներից դո՞ւրս ինչ հիստերիա կանի». Միքայել Աջապահյան

«Ուրեմն, հունսի 4-ին սկսում են իմ դեմ նյութերը հավաքել: Ընդ որում` հայտարարություն է տալիս հանցագործության մասին ոստիկանության մի կապիտան, որի ստորագրությունը եթե տեսնեք, կասեք` այս մարդը հոգեբույժի կարիք ունի: Ուրեմն, ինչ-որ մի կապիտան հայտարարություն է տալիս, որովհետև ասել ա` բռնեեեեե՛ք դրան: Ազգային ժողովում նույնը չարե՞ց, չգոռա՞ց` ձեզ ԿԳԲ-ի պադվալներում կտեսնեք: Եթե ԱԺ-ում է այդպիսի հիստերիա անում, բա տեսախցիկներից դո՞ւրս ինչ հիստերիա կանի»,- դատական նիստի ընթացքում ասաց Միքայել Աջապահյանը:
«Ըստ էության, ես կոչ էլ չեմ արել ռազմական հեղաշրջման: Է, ես պարզ քաղաքացի եմ, կարող եմ բառեր ասել, որ ինձ կվնասեն էլ, կարող եմ ասել` մարդ եմ սպանել, պիտի բռնեք դատե՞ք»,- տարակուսեց Աջապահյանը:

***

«Հայտնի «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմում մի հերոս կա, որին ասում են, որ Հուդան մահացած է: Հարցնում են` դիակը տեսե՞լ ես, ասում է` չէ, ես էնքան երկար եմ ապրում, որ առանց տեսնելու էլ կարող եմ ասել, որ մահացած է: Հիմա ես այնքան երկար եմ ապրում, որ կարող եմ ասել, թե ինչ է եղել: Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին հայտնի ցավագարը ոտքերը դոփել է գետնին ու գոռացել` բռնել տվեք դրան: 16 ամիս հետո մարդիկ վազել են` բռնելու: Ի՞նչ կարող են գտնել: Ոչ մի բան չեն գտել: Որովհետև էն մասի համար ասված է, որ հանցագործություն չի, չեն կարող անդրադառնալ: Քաշված գործ: Մնում է ի՞նչ` փետրվարի 2-ը: Եվ այստեղ էլ գալիս է մի վատ, ցավոտ բան: Սրբազանը բոլոր 16 ամիսներին ուրիշ հարցազրույց չի տվել էդ թեմայով»,- դատարանի դահլիճում իրավիճակը ներկայացրել Միքայել Սրբազանը:

***

Հերթական դատական նիստի ընթացքում Միքայել Աջապահյանը հայտարարեց, որ իրեն դատողներին պիտի դատել հանցավոր անփութության համար: «Ուրեմն 5 տարի է` ես հանցանք եմ գործում, և նո՞ր միայն գլխի են ընկնում, որ ես հանցագործ եմ: Պիտի դատվեք անփութության ու անգործության համար կամ էս ապօրինության համար, որ գործում եք»:

Դիտեք նաև՝

Հատուցումը կտեսնեք, Աստծուց տրված իշխանությամբ դատապարտում եմ ձեզ, եթե դուք անմեղ մարդուն դատապարտեք. Միքայել սրբազանը` դատարանին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, քրեական գործով իր վերջնական ելույթի ժամանակ, դիմելով իրավապահ մարմիններին ասաց, որ նրանք պետք է դատվեն անփութության և անգործության համար, որովհետև ինքը 5 տարի շարունակ, տարբեր հարցազրույցներում նույն բանը ասել է, բայց իրեն չեն դատել։ Կամ պիտի դատվեն այս ապօրինության համար, որ հիմա կատարվում է։

«Պատերազմական դրության ժամանակ ասել եմ, որ այս չարիքը պիտի հեռացվի, բայց այն ժամանակ հանցագործություն չէր, ամեն հարցազրույցի ժամանակ ասել եմ` 21թ–ի, 22, 23...բայց հանցագործ չէի կամ տեղյակ չէին, 24–ի և 25–ի բոլոր ամիսներին հանցագործ չէի, կամ տեղյակ չէին, 2025–ի հուլիսին տեղյակ եղան և դարձա հանցագործ»,–ասաց նա։

***

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով մեղադրող դատախազը պահանջեց դատավորից բավարարել իրենց ներկայացրած մեղադրանքն ամբողջությամբ, քանի որ «գործով առկա ապացույցները բավարար են»։ 

Դատական նիստը հետաձգվեց աշխատանքային ժամի ավարտման հիմքով։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 22–ին` 16։30-ին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին