Ուկրաինան պետք է բացատրի, թե ո՞ւր են գնացել մեր գումարները, կամ՝ վերադարձնի դրանք։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ «Զելենսկին, կարծում եմ, անցյալ շաբաթ ասաց, որ չգիտի, թե որտե՞ղ է մեր տված գումարի կեսը։ Եվրոպան Ուկրաինային տվել է 100 միլիարդ դոլար, իսկ մենք՝ ավելի քան 300 միլիարդ։ Բայց որտե՞ղ է այդ գումարը։ Ո՞ւր են գնում դրանք։ Ես երբեք չեմ տեսել որևէ հաշվետվություն այդ մասին»,- ասել է Թրամփը։ Զելենսկին փետրվարի սկզբին նշել էր, որ չգիտի, թե ո՞ւր են գնացել այդ գումարները։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է ընդամենը 75 մլրդ դոլար։ *** |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Ֆլորիդա նահանգում իրեն պատկանող Մար ա Լագո ամառանոցում հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Ի թիվս այլ հարցերի, Թրամփն անդրադարձել է նաև Ուկրաինայում խաղաղության հասնելու համար ամերիկյան զորքերի ներկայությունը սահմանափակելու թեմային՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում։ ԱՄՆ նախագահն աջակցել է Ուկրաինա եվրոպական զորքեր մտցնելու գաղափարին՝ առանց ամերիկյան զորքերի մասնակցության։ *** |
ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցություններն անակնկալ դարձան ուկրաինական կողմի համար։ Այս մասին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է Anadolu-ն։ «Բանակցությունների մասին մենք իմացել ենք լրատվամիջոցներից»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիան սկզբունքային դիրքորոշում ունի Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին՝ «Ուկրաինայի հետ հարաբերությունները բարձր մակարդակով պահպանելու համար»։ Միաժամանակ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան չի զգում ԱՄՆ-ի աջակցությունը, և դա կապել է Ռուսաստանի ազդեցության հետ։ |
***
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Էր Ռիյադի հանդիպումից փաստորեն անմիջապես հետո Տրամպը ուժգին գրոհի է ենթարկում Զելենսկուն:
Դա հետաքրքիր հանգամանք է: Ռիյադում քննարկումը ըստ ամենայնի ներառել է նաև ռազմական գործողությունների միջոցով քաղաքական պայմանավորվածությունների իրագործման որոշակի սխեմա:
Զելենսկու հանդեպ Տրամպի ուժգին գրոհը այդ առնչությամբ ավելի է խորացնում տպավորությունս: Թերևս հավանական է, որ Կիևին ներկայացվելու է ռազմաճակատի փոփոխության հետ կապված պահանջներ: Չեմ համարում, թե Տրամպը հենց այնպես է հիշատակել, որ ռուսները կարող են ավիրել բոլոր քաղաքները, բայց չեն ուզում»: