▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադիրովը Ջոխար Դուդաևի մասին Պուգաչովայի խոսքերի համար երգչուհուն ժողովրդի թշնամի և դավաճան է անվանել

Կադիրովը Ջոխար Դուդաևի մասին Պուգաչովայի խոսքերի համար երգչուհուն ժողովրդի թշնամի և դավաճան է անվանել

Դա էր պակաս, որ Պուգաչովայի նման ժողովրդի թշնամին ու դավաճանը առանց հասկանալու դատողություններ անեն չեչեն ժողովրդի համար ամենադժվար ժամանակաշրջանի մասին: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Ինչպիսի՞ մարդ էր Դուդաևը (Չեչնիայի նախկին նախագահ Ջոխար Դուդաևը – խմբ.) և ինչ օգուտ բերեց նա, նախևառաջ պետք է հարցնենք հենց չեչեններին։ Նրա գեներալական հավակնությունները, կեցվածքը և չեչեն ժողովրդի իրական խնդիրների նկատմամբ թքած ունենալը հանգեցրին ավազակության կտրուկ աճի և լիակատար ֆինանսական փլուզման։ Երկրում ճգնաժամ էր, իսկ հանրապետությունում՝ ավելի վատ։ Մինչդեռ Դուդաևը պարծենում էր հրթիռներով և տանկերով։ Պուգաչովայի, Բերեզովսկու նման դավաճանները սկսեցին այդ պատերազմը, միլիարդներ վաստակեցին դրանով, իսկ հետո փախան արտասահման։ Պատերազմը հարյուր հազարավոր կյանքեր խլեց, շատերն էլ հաշմանդամ դարձան։

Այնպես որ, այդ արտիստուհու ողորմելի դատարկաբանությունը, որը բացարձակապես չի հասկանում թեմայից, լավ կլինի թողնել ինչ-որ տեղ խորքում և չհրահրել մի ամբողջ ազգի»,- գրել է Կադիրովը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին