▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանին օգտագործելով՝ Թուրքիան ճանապարհ կբացի դեպի Ադրբեջան, Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա»․ Զատուլին

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի թելեգրամյան գրառումը․ «Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը կռահում է Պուտինի և Թրամփի հանդիպման մասին, Ռուսաստանի երկու հավատարիմ ընկերներ՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը, շտապել են Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահի հսկողության ներքո գործարք կնքելու։ Ամբողջովին պարզ չէ՝ նրանք կստորագրե՞ն այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, թե՞ կսահմանափակվեն ժամանակավոր հուշագրով։ Բայց գուշակ լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ խոսքը գործարքի մասին է, որի արդյունքում Ամերիկան գալիս է տարածաշրջան, և Ռուսաստանը և Իրանը պետք է հաշտվեն դրա հետ։ Անկախ նրանից, թե սա ներառված է որևէ համաձայնագրի տեքստում, թե ոչ, առանցքում կլինի հայտնի Զանգեզուրի միջանցքի և դրա վերահսկողության հարցը։ Փաշինյանին օգտագործելով՝ Թուրքիան ուղիղ ճանապարհ կբացի Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա։ Եվ դրա հետ մեկտեղ՝ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն կստանան իրենց բոնուսը։ Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնում հանդիպման անտեսանելի մասնակիցները կլինեն Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, և գուցե նաև Իսրայելը։ Եթե Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի համար սա կլինի ցանկությունների իրականացում, այն բանի իրականացում, ինչը սովորաբար անվանում են ազգային շահեր, ապա Ռուսաստանի և Իրանի համար կա ազդեցության կորստի հեռանկար և անհրաժեշտություն շտապ կերպով վերանայել ծրագրերը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի ճակատագիրը։ Զանգեզուրի «Արևմուտք-Արևելք»-ը դառնում է դրա այլընտրանքը։

Այս ամենում ամենանողկալին Հայաստանի մասնակցությունն է։ Դժվար է ասել, բայց Փաշինյանին իրենց վզին դնելով՝ նրա ընտրողները դատավճիռ են կայացրել իրենց և Հայաստանի համար։ Այստեղ ազգային շահերի հոտ չի գալիս։

Քիչ իմաստ ունի հիշել, որ Զանգեզուրի միջանցքի գաղափարի օրինականացումը վերաբերում է 2020 թվականին Ղարաբաղում պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերին։ Այն ժամանակ դա փորձ էր փոխարինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև գոյություն ունեցող Լաչինի միջանցքը հիպոթետիկ Զանգեզուրի միջանցքով։ Բայց հիմա Լեռնային Ղարաբաղում հայեր չկան, ինչպես որ Լաչինի միջանցք չկա։ Եվ նրանց հետ մեկտեղ վերացել է Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցնելու անհրաժեշտությունը, որի հետ Վաշինգտոնի հանդիպման մասնակիցները ցուցադրաբար վիճում են։ Այն փաստը, որ այսօր մեր աչքի առաջ դա հնարավոր է դառնում, ոչ միայն որոշ սխալ հաշվարկների հետևանք է, այլև Ռուսաստանի թուլացման օբյեկտիվ փաստ՝ տարածաշրջանում՝ Ուկրաինայի պատերազմի և Արևմուտքի հետ հակամարտության պատճառով։ Մենք պետք է հնարավորինս արագ հասնենք մեզ համար ընդունելի արդյունքի․․․»։

Դիտեք և կարդացեք նաև՝

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն դեպքում արժե արդեն իրողություն դարձած փաստերն ու կանխատեսումները զատել իրարից: Կայացած փաստերից առաջինն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, ոչինչ չձեռնարկեց, որ Արցախը չհայաթափվի և հիմա փորձում է որոշել Արցախի չլինելու, արցախցիների` իրենց երկիր չվերադառնալու ճակատագիրը: Եթե պարզ ասենք` Արցախի դագաղի վերջին մեխն է խփում: Այդ թեման չկա այսօր և նա ամեն ինչ անում է, որ չլինի նաև վաղը ու երբևէ: Ապշեցուցիչ ինքնավստահությամբ ու ցինիզմով միանձնյա վճռում է մի ամբողջ ժողովրդի ճակատագիր` չվախենալով ո՛չ երկրային, ո՛չ երկնային դատաստանից: Բայց այս զիջումների ու զոհողությունների դիմաց էլ ոչինչ չի ստանում` ոչ միայն Արցախի հետ կապված, այլ նաև մյուս հարցերի` ոչ գերիների վերադարձ, ոչ սահմանի բացում, ոչ ադրբեջանական զորքի հետքաշում ՀՀ տարածքներից։ Հիմա նայենք, թե ճանապարհների ապաշրջափակում ասելով ինչ են հասկանում Թրամփի «ճանապարհը» տվողները: Այդ ճանապարհով ի՞նչ են տեղափոխելու հայերը, ո՞վ է համարձակվելու երթևեկել, թեկուզ ասենք` Նախիջևանով կարճ ճանապարհով Մեղրի մեկնել: Ոչ ոք ու ոչին: Մինչդեռ պարզ է, որ ռուսների ու հատկապես Իրանի հետ լուրջ խնդիրներ են ծագելու: Ներդրումներ, բլա, բլա, Հայաստանի ինքնիշխանություն, ճանապարհը հսկող և շահագործող հայ- ամերիկյան կոնսորցիում։ սրանք լապշաներ են` ժողովրդի ականջներից կախելու համար: Մի լսեք ու դրանցով մի խաբվեք: Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանն իր տգիտության, կակղամորթության, իշխանասիրության պատճառով զոհաբերում է հայ ժողովրդի շահերը, մեր պետությունը դնում է մուրճի ու սալի արանքում, վտանգում է մեր պետության գոյությունը, սերունդների ապագան... Միայն մի բան չգիտեմ` դա անում է գիտակցվա՞ծ, թե՞ անգիտակցաբար` չհասկանալով գործած չարիքի աղետալի չափերն ու անվերականգնելի հետևանքները»։

***

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը համաձայնվելու է, որ այդ միջանցք կոչվածը ԱՄՆ-ն իրենով անի:
Ու այս անհամաձայնությունը մեզ համար չէ, մենք ընդհանրապես չկանք հիմա, մեր շահերը արտաքին աշխարհի հետ հարաբերման մեջ սպասարկող չկա:
Այս հողերի վրա, որ մեր հայրենիքն է, հայերից հետո ամենաշատը ռուսներն են արյուն և քրտինք թափել, և եթե նույնիսկ մենք ուրանում ենք դա՝ լուռումունջ թուրքական ազդեցութան գոտի դառնալով, ռուսները իրենցը լավ են հիշում և դրա հետևից վաղ, թե ուշ գալու են:
Իմ խնդիրն այստեղ այլ է, հայկական օրակարգի բացակայությունը: Իսկ այդ օրակարգն ասում է, որ այդ միջանցք կոչվածը չպիտի լինի, քանի դեռ Արցախ վերադարձ չկա, քանի դեռ Լաչինի միջանցքը չկա և քանի դեռ թյուրքական աշխարհը հային այս տարածաշրջանից վերացնելու ծրագրեր ունի, մեր շահերի դեմ է այդ միջանցք կոչվածը և բացարձակ էական չէ, թե ով կկառավարի դա:
Այս պարզ հայկական օրակարգի շուրջ կա՞ համախմբում՝ չկա: Ինչո՞ւ չկա, որովհետև քաղաքական գիտակցություն չկա: Մինչ օրս շատերին թվում է (որոշներն էլ սկսել են դրա քարոզով զբաղվել), թե մեր խորքային խնդիրները տնտեսական դաշտում են: Իսկ սա նվեր է թուրքական աշխարհին, քաղաքական գիտակցությունից զուրկ հայը նվեր է թյուրքական աշխարհին»։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայերիս ամենամեծ խնդիրը այն է, որ մենք ամեն ինչ տեսնում ենք միայն այսօրվա ակնոցներով։ Դե պատմականորեն այդպես է մեր էթնոհոգեբանությունը ձևավորվել, որովհետև վերջին 2000 տարիների ընթացքում մենք կայսրություն չենք կարողացել ձևավորել, իսկ մեր պետականությունները կրել են լոկալ բնույթ, և գլոբալ պայքարի մեջ չեն մտել գլոբալ գերիշխանության համար, ինչը զրկել է մեզ ռազմավարական և երկարաժամկետ մտածողությունից։
ԱՄՆ-ն մի TRIPP է շպրտում հայերին, երկու անգամ «անկախություն, ինքնիշխանություն» բառերը շեշտելով, հայերիս մի մասը «բոբիկացած» շուտով խաղաղության սոնետներ կձոնի։
Իսկ թշնամին, նկատի ունեմ Թուրքիան, որի առաջնորդությամբ է Ադրբեջանը գործում, կսպասի, կսպասի մինչև իր ուզած ժամանակը։
1923 թվականից իր առջև 100 ամյա խնդիր դրած երկիրը, որի նպատակն էր 2023 թվականի հոկտեմբերին վերականգնել Օսմանյան կայսրության նախկին ազդեցությունը, վստահար էլի կկարողանա սպասել, մինչև իր համար հարմար պահը։
Ճիշտ այդպես 1974 թվականին սկսվեց Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան։ Շատերին թվում է, թե միայն հունական կողմի պատճառով այն եղավ։ Բայց Թուրքիան նախ Կիպրոսի թուրքական համայնքի միջոցով կազմակերպեց խժդժություններ, հետո Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի հետ համաձայնության եկավ Կիպրոսում հույն-թուրքական համատեղ կառավարման։
Հետո սկսեց հովանավորել անջատողական շարժումներ Կիպրոսում, հատկապես կղզու հյուսիսային մասը վերածելով թուրքական անջատողականության կենտրոնի։
Այնուհետև սկսեցին դրդել հունական ազգայնականությանը վճռական քայլերի ընդդեմ անջատողական թուրքերի, ինչը հետո պետք է առիթ լիներ նախագահ արքեպիսկոպոս Մակարիոսի իշխանության տապալումից հետո թուրքական օկուպացիոն ուժերը կղզի մտցնելու և Կիպրոսի հյուսիսային հատվածն օկուպացնելու համար։
Այս պատմական փաստը հաստատում է, որ Թուրքիան, իբրև նախկին կայսրություն, ի տարբերություն հայկական թափթփված պսևդո-էլիտաների կարողանում է երկարաժամկետ խնդիրներ դնել ու իրագործել։ Ցույց տալ, որ զիջում է, սակայն իրականում իր համար երկարաժամկետ հեռանկարում հնարավորությունների ճանապարհ բացել։
Հայերս, միայն այսօրվա թվացյալ շահի համար կսկսեն իրար ուտել ու երկարաժամկետ հեռանկարում դառնալ թշնամու թնդանոթի միս...
Հայի ու թուրքի մեջ մի հսկայական տարբերություն կա` նրանք ունեն իրական երկարաժամկետ պետական մտածողություն, իսկ հայերս` կարճաժամկետ ու անձնական մտածողություն։
Նրանց կողմից ցանկացած զիջում միայն թվացյալ է, իսկ մեր կողմից` կենսական վտանգավոր սեփական ապագայի համար։ Թշնամին լուծում է ապագայի խնդիր, իսկ մենք այսօրվա «լավ ապրելու», ու դա է պատճառը, որ թշնամին ավելի լավ է ապրում քան երեկ, իսկ մենք ավելի վատ ենք ապրում, քան երեկ...»։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ում սպասվող եռակողմ հանդիպման ու հնարավոր փաստաթղթերի ստորագրման մասին ամենատարբեր վերլուծություններ ու կանխատեսումներ են արվում, որոնց մեծ մասի աղբյուրը ադրբեջանցի լրագրող է։
Ես խուսափում եմ խոսել Վաշինգտոնում Թրամփի, Փաշինյանի ու Ալիևի հանդիպման օրակարգի մասին, քանի որ ձեռքիս տակ չունեմ որևէ վստահելի աղբյուրի տեղեկություն։ Իսկ օդում կրակոց երբեք չեմ անի։
Իհարկե, որևէ լավ սպասելիք չկա ամերիկյան հանդիպումից՝ հաշվի առնելով, որ այդ երեք ղեկավարներն էլ (Թրամփ, Փաշինյան, Ալիև) որևէ կապ չունեն հայկական շահի առաջ մղման հետ։
Միաժամանակ կարծում եմ, որ կան մի քանի գործոններ.
1. Ադրբեջանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն շտապում են որևէ փաստաթուղթ պարտադրել Հայաստանին, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է։ Եթե 2026-ին Նիկոլը վերարտադրվի, իրենք կշարունակեն պայմանավորվածությունները, եթե ոչ, ապա փաստաթուղթը դեմ կտան նոր իշխանություններին։
2. ԱՄՆ -ի համար անչափ կարևոր է մեր տարածաշրջանում նոր հակակշիռ ստեղծել ընդդեմ Ռուսաստանի և Իրանի, և Սյունիքի առևտուրը այդ առումով լավագույն միջոցն է։ Չմոռանանք, որ հնարավոր միջանցքի կողքին է Իրանի սահմանը, իսկ այդ սահմանին կանգնած են Ռուսաստանի զորքերը։ Ստացվում է՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ առճակատում մի քանի մետրի վրա։
3. Այն, ինչ ԱՄՆ-ին չհաջողվեց Վրաստանում, փորձում են անել Հայաստանում։ Այսինքն՝ քանդել երկրի ամբողջ իմունային համակարգը և դարձնել բանանային հանրապետություն՝ Թուրքիայի ժանդարմերիայի տակ։ Նիկոլ Փաշինյանը համաձայն է դրան, միայն թե ինքը մնա իշխանություն։ Թեկուզ ձևական իշխանություն։
4. Ադրբեջանը, լավ հասկանալով, որ հնարավոր չէ արագ տեմպերով փոխել, վերացնել Հայաստանի Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը, կարծես անցնում է այլ մարտավարության։ Հիմա Նիկոլին տալիս է «խաղաղության» թուղթը՝ որպես առաջիկա ընտրությունների գլխավոր քարոզչություն, իսկ եթե 2026-ին Նիկոլը վերարտադրվի, կշարունակի պահանջել ու այդ դեպքում հաստատ կհասնի Սահմանադրության վերացման՝ այդկերպ փակելով Արցախի անկախության հարցը։

Արցախի հարցը այս պահին դեռևս փակված չէ, ինչը լավ են հասկանում նաև Ադրբեջանում։
5. Նիկոլ Փաշինյանը այլևս հույս չունի, թե ընտրություններով ինքը կկարողանա ժողովրդի վստահություն ստանալ, ուստի բացահայտ անցնում է արտաքին ուժերի, հատկապես ԱՄՆ -ի, Թուրքիայի, Ադրբեջանի բլոկ՝ նրանց միջոցով իշխանությունը պահելու և այդկերպ փաստացի թուրքական բռնապետություն ունենալու համար։
Ժամանակին Վրաստանում Սաակաշվիլին էլ այդ ճանապարհով գնաց, բայց հիմա նա բանտում փտում է, իսկ ԱՄՆ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը որևէ կերպ տեր չեն կանգնում նրան։
Սպասենք Վաշինգտոնի հայտարարություններին, որոնք, կարծում եմ, սոսկ արարողակարգային բնույթ են կրելու, և ոչ մի իրավական փաստաթուղթ չի ստորագրվի, այլ կլինեն լոկ հուշագրեր։
Տեսնենք»։

***

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե առաջիկա մի քանի ժամում մի խումբ պատգամավորներ ստորագրեն իմպիչմենտի գործընթացի տակ, մի քանի բոցաշունչ հայտարարություններ անեն, դիմեն մյուսներին, թեկուզ ձևականորեն սկսեն քննարկում մյուս պատգամավորների և հանրության հետ, Հայաստանը այսօր կխուսափի վերջնական կապիտուլացիայից։
Ոչինչ չանելով ուղղակի կվերածվեն քպ ուսապարկի, կարժանան դավաճան և ազգակործան «տիտղոսին»։
Այս պահին միակ գործնական քայլը, որը կարող է Հայաստանի Հանրապետության պետականության շարունակության հիմք ծառայել, բեկումն է իմպիչմենտի գործընթացում։
Տիկնայք և պարոնայք երեսփոխաններ, սա Ձեր վերջին հնարավորությունն է, մարդ մնացեք, հայ մնացեք»։

***

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «08.08.2025–ը կմտնի պատմության մեջ որպես Հայաստանի Հանրապետության առաջին բաժանմնան և Սյունիքի գաղութացման օր»։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չորս կողմից արտահոսքերով, հարցազրույցներով ու մեկնաբանություններով շոշափվում է Հայաստանի տարածքում սպասվող զարգացումները, սակայն իշխանությունը շարունակում է քար լռություն պահպանել:
Սա երևի այն հետագա լուրերի նախապատրաստման համար է, որով տարածվելու է, որ մարդամեկի աչքերը կապել ու տարել են ԱՄՆ, իջեցրել պադվալ, ատրճանակը գլխին դրել ու թուղթ ստորագրել տվել:
Տարբերությունն այն է, որ 2020 թվին երրորդ կողմը Մոսկվան էր, իսկ հիմա Վաշինգտոնը:
Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ»:

***

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ ԱՄՆ ղեկավարները խոսում են մեզանից և խաղաղությունից, ես հիշում եմ Սիրիան, Ուկրաինան…
Չգիտեմ։ Քաղաքականությունից կիլոմետրով հեռու եմ, բայց սթափ դատել կարողանում եմ, հիշողությունից էլ դեռ վատ չեմ։
Վերջին տարիներին մեր պետությունը նման է չկողնորոշված, «կռուտիտ» լինող, բոլորի հետ սիրաշահող և տարբեր «կալիբրի» տերեր փնտրող կնոջ (էն որ кто больше даст) (թեկուզ հիմա էդպիսի տղամարդկանց պակաս էլ չկա)։ Նման մարդկանց վերջը խիստ անորոշ ու վատ է՝ օգտագործվում են և շպրտվում։
Կարծում եմ նման պետություններին էլ նույն ճակատագիրն է սպասվում։
Ինչևէ, հեչ սրտովս չի ձեր տարբեր տեղերից ու լեզուներով բղավող «խաղաղությունը»։
Տրամաբանություն մեր ազգին»։

***

Ինչպես հայտնել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր Սպիտակ տանը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կկնքնվի խաղաղության համձայնագիր և որ տարբեր միջազգային հակամարտություններում իր միջնորդական ջանքերը արժանի են Նոբելյան խաղաղության մրցանակի։ Նրա խոսքով Վաշինգթոնը կստորագրի նաև երկկողմ համաձայնագրեր «երկու երկրների հետ՝ համատեղ տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար», որոնք կարող են բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը։
Հեռանկարային համաձայնագիրը կարող է վերջ դնել տասնամյակներ տևած հակամարտությանը և հիմք դնել Հարավային Կովկասում 1990-ականների սկզբից փակված հիմնական տրանսպորտային միջանցքների վերաբացման համար։
Associated Press-ին տված հարցազրույցում պաշտոնյաների խոսքով՝ համաձայնագիրը ԱՄՆ-ին կտա վարձակալության իրավունք՝ զարգացնելու միջանցքը և այն կանվանի «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Այս մասին գրում է The Guardian-ը։

«Այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ, որը երկրի մնացած մասից բաժանված է Հայաստանի տարածքի 32 կմ (20 մղոն) հատվածով։

Տարանցիկ միջանցքը, ինչպես սպասվում է, ի վերջո կներառի երկաթուղի, նավթի և գազի գծեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք հնարավորություն կտան ապահովել ապրանքների և, ի վերջո, մարդկանց տեղաշարժը։ Համաձայնագիրը չի նախատեսում ԱՄՆ-ի կողմից տարանցիկ միջանցքի կառուցման համար վճարում, այլ մասնավոր կորպորացիաների կողմից դրա զարգացման համար վճարում։

Գործարքը կնքվել է Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթքոֆի կողմից այս տարվա սկզբին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու կատարած այցից և կողմերի միջև շարունակական բանակցություններից հետո։

Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե չորս տասնամյակ պայքարում էին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողության համար։ Խորհրդային ժամանակաշրջանում հիմնականում հայերով բնակեցված տարածաշրջանն ուներ ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Քրիստոնյա հայերի և հիմնականում մուսուլման ադրբեջանցիների միջև երկարատև լարվածությունը սրվեց Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ»,- գրել է պարբերականը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին