Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը հասանելի են բոլորին
Մեկնարկել է Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը:
Հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18։00-ին։
Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում։
Դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում։ Նույնականացման գործընթացը կատարվում է ամեն օր՝ ժամը 10։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում և տևում է մինչև 30 րոպե։
Գնումից հետո տոմսերը հասանելի կլինեն օգտատիրոջ անձնական հաշվին, սակայն QR կոդերը կակտիվացվեն միայն հանդիպման օրը։
Մեր աջակցությունն ազգային հավաքականի ուժն է:
Եկեք միասին ոգևորենք տղաներին տարվա առաջին տնային խաղում. նրանք խաղում են հենց մեզ համար։


