▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Պապյանը պատրաստվում է իր կարիերայի ամենամեծ մարտահրավերներից մեկին

Հասմիկ Պապյանը պատրաստվում է իր կարիերայի ամենամեծ մարտահրավերներից մեկին

Աշխարհահռչակ սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը մարտի վերջին Երևանի Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմում հանդես կգա որպես դրամատիկ դերասանուհի՝ մարմնավորելով լեգենդար Մարիա Կալասին Տերենս ՄաքՆելլիի «Վարպետության դաս» պիեսի հիման վրա արված բեմադրությունում։

«Խոսքը Կալասի մասին է, որի ոտքերի առջև խոնարհված էր ամբողջ աշխարհը, բայց մեկ տղամարդու հանդեպ սերը կործանեց նրան։ Նա ունեցավ անսպառ տաղանդ, բայց ողբերգական կյանք։ 53 տարեկանում հեռացավ կյանքից՝ կորցնելով ձայնը, որին ոչինչ չկարողացավ փոխարինել»։   

Սա նաև ՀՀ ժողովրդական արտիստն իր համար մեծ առաքելություն է համարում` երիտասարդ երգիչներին հասցնել այն հաղորդագրությունը, թե ինչպիսին չպիտի լինի երգչուհին։ 
Դիտեք նաև՝ 

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին