Հաղորդավար Արամ Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դե ինչ, 15 տարվա դադարից հետո վերադառնում եմ հեռուստաեթեր, որպեսզի միասին պարզենք, թե «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»: Ինձ համար մեծ պատիվ է վարել այս միջազգային ձևաչափը և ծանոթանալ հավակնոտ մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրենց գիտելիքներով պայքարել 10 միլիոն դրամի համար։ Շնորհակալ եմ Հանրայինի թիմին ինձ վստահելու համար, և ձեզ՝ ինձ դարձյալ այսքան ջերմ ընդունելու համար։ Հույս ունեմ, որ ապագա բոլոր մասնակիցները կհասնեն վերջին՝ 10 միլիոն արժողության հարցին, իսկ հեռուստադիտողին մաղթում եմ դիտարժան խաղ։
Կհանդիպենք եթերում։
Դիտեք նաև՝


