▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չի բացառվում, որ Փաշինյանը հայ ժողովրդին սկսի սպառնալ նաև ցեղասպանությամբ»․ Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն դադարում հասարակությանը պատերազմով վախեցնելու ու «խաղաղություն» ասվածը բացառապես իրենց հաղթանակով պայմանավորելու քարոզչությունը։ Հռետորաբանության ահագնացումը հուշում է, որ որքան մոտենանք ընտրությունների օրվան, այնքան այդ շանտաժն ավելի գունազարդվելու է։ Չի բացառվում, որ Փաշինյանը, որպես ընդդիմության հնարավոր հաղթականի հետևանք, հայ ժողովրդին սկսի սպառնալ նաև ցեղասպանությամբ կամ ղարաբաղցիների բախտին արժանանալու հեռանկարով։ Թե որքանով են Փաշինյանի սպառնալիքները տեղավորվում քաղաքական հռետորաբանության կանոնների շրջանակում, դա մի կողմ թողնենք։
Բայց ողջ խնդիրն այն է, որ Փաշինյանը պատերազմի սպառնալիքով ոչ թե նոր է սկսել ժողովրդին ահաբեկել, կամ ոչ թե զուտ ընդդիմության հնարավոր հաղթանակի դեպքում է պատերազմ երաշխավորում, այլ նման ահաբեկման գործիքակազմը նա արդեն իսկ հաջողությամբ կիրառել է, այն էլ մի քանի անգամ՝ 44-օրյա պատերազմից հետո։ Հիշե՛ք՝ «մի լճի կեսը պաշտպանելու համար պատերազմ եք ուզո՞ւմ», «ղարաբաղիցներին պաշտպանելու համար պատերազմ եք ուզո՞ւմ», «եթե տավուշյան 4 գյուղերը չհանձնենք՝ կլինի պատերազմ», «եթե ԹՐԻՓՓ-ը չստորագրեինք, կլիներ պատերազմ» ու նմանատիպ խոսույթները։
Փաշինյանի վերընտվելու դեպքում նույն խոսույթը շրջանառվելու է նաև Անկախության հռչակագրի հիշատակումը Սամանադրությունից հեռացնելու գործընթացի ժամանակ, հետո ադրբեջանական փախստականներին Հայաստանում վերաբնակեցնելու օրակարգերի և այդպես շարունակ․․․ Պարզ ասած, ժողովրդին պատերազմով ահաբեկելու գերծոլաոճին Փաշինյանը դիմում է ոչ թե զուտ ընդդիմության հնարավոր հաղթանակը կանխելու, այլ ժողովրդին հնազանդ պահելու նպատակով։ Ու, ինչպես արդեն իսկ իրականություն դարձած դեպքերում, այնպես էլ ապագայում, Փաշինյանի վերընտվելու դեպքում, անխուսափելիորեն սպասվող իրադարձությունների ժամանակ, իրողությունները ներկայացվելու են որպես ձեռքբերումներ ու հաղթանակներ։
Այսինքն, մի կողմից Փաշինյանը խոսում է խաղաղությունից, նվաճումներից, հաղթանակներից, որոնք ձեռք են բերվում իր թիմի հանճարի շնորհիվ, իսկ մյուս կողմից ուղղակիորեն ընդունում է, որ այդ բոլոր «ձեռքբերումները» Հայաստանին ներկայացվել են որպես վերջնագրեր և «եթե չկատարենք, կլինի պատերազմ»։ Պատերազմի սպառնալիքի տակ իրականացվող քայլերը ներկայացնել որպես «ձեռքբերումներ», իսկ ընդդիմության հնարավոր հաղթանակը՝ անխուսափելի պատերազմ։ Ու դա այն դեպքում, երբ պատերազմի սանձազերծման անխուսափելի սցենարն առանց որևէ սխալի իրականացրել է ոչ այլ ոք, եթե ոչ նույն Փաշինյանը։
Այն, որ ընդդիմության հաղթանակի պարագայում արդեն նոր իշխանությունների կողմից Հայաստանի անունից ձեռք բերված պայմանավորվածությունների ու փաստաթղթերի մերժումն ու վիժեցումն անուսափելիորեն հանգեցնելու է ծանր հետևանքների, այդ թվում՝ պատերազմի, այդ պարզ իրողությունը Փաշինյանը ոչ թե նոր պետք է, իբր, գիտակցեր, այլ այն ժամանակ, երբ իշխանության էր գալիս։ Իսկ այժմ, օգտվելով ներկայիս ընդդիմության շարքերում առկա իր պես արկածախնդիր պոպուլիստների առկայությունից, փորձում է նրանց խոսույթը մանիպուլացնել ու պրոյեկտել ողջ ընդդիմության վրա՝ ելնելով իր այն կանխավարկածիծ, որ եթե ինքը ազգակործան պատուհաս է, ապա բոլորն են այդպիսին։
Ըստ այդմ, ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։ Պարզ բան․ ցանկացած լուրջ ու իշխանության ձգտող ընդդիմություն, պետք է, այո՛, քննադատի Փաշինյանի իրականացրած քաղաքականությունը, հատկապես՝ Ղարաբաղի հարցում, մատնանշի վերջինիս ստորագրությամբ Հայաստանի անունից ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների խոցելի կողմերն ու վտանգները, բայց երբեք չպետք է արդեն իսկ կատարված իրողությունների վերաբերյալ մերժողական դիրք որդեգրի կամ հայտարարի, թե իշխանության գալուց հետո «սեփական կետից» է սկսելու բանակցել։
Այն, որ Փաշինյանը կործանարար, նվաստացուցիչ ու զուտ սեփական աթոռը պահելու քաղաքականություն է իրականացրել ու իրականացնում, դա այլ հարց է, բայց կատարված իրողությունների հետ հաշվի չնստելը, անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ իրողություններին, շատ ավելի ծանր հետևանքների կարող է հանգեցնել, քան այդ իրողություններն ինքնին կան»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին