«Նիկոլ Փաշինյանի` Չարենցավան կատարած այցի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, որը վրիպել է շատերի աչքից: Քաղաքի կենտրոնական փողոցով քայլելու ընթացքում հարակից բարձրահարկ շենքից մի քաղաքացի Փաշինյանի հասցեին բղավում է. «Դավաճան հայվան»: Փաշինյանն էլ շրջվում է այդ կողմ ու արձագանքում. «Ժողովուրդ ջան, լա՞վ եք… Իհարկե, իհարկե»:
Դժվար է ասել` Փաշինյանը լսու՞մ է, թե՞ ինչ են գոռում իր հասցեին, թե՞ չի նկատում, իրեն վիրավորում են ու բանից անտեղյակ` այդպես ջերմ է արձագանքում, բայց դրանից հետո նրա թիկնապահները խառնվում են իրար ու սկսում փնտրել, թե ով էր շենքից դավաճան գոռացողը»:
ՄակարյանNews-ն է գրում ու նշում, որ կայքին հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՊՊԾ աշխատակիցները, այդ պահին չգտնելով «հանդուգն» կամ, իրենց»սիրած բառապաշարով ասած` «դուխով» քաղաքացուն, անմիջապես հանձնարարում են տեղի ոստիկաններին, որ անհապաղ հայտնաբերեն նրան: Ոստիկաններն էլ անցնում են գործի ու մտնում շենք և սկսում հարցուփորձ անել բնակիչների շրջանում: Բայց ապարդյուն:
«Հաջորդ օրը առավոտյան նույնպես, մեր տեղեկություններով, Չարենցավանի ոստիկանները այցելել են տվյալ շենք ու նորից փնտրել Փաշինյանի հասցեին «դավաճան հայվան» բղաված քաղաքացուն ու դարձյալ ապարդյուն: Ասացին` մինչև հիմա դեռ փնտրում են նրան» ,-գրում է սկզբնաղբյուրը:


