|
Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են դաժան հաշվեհարդար տեսնում ԱԺ ապագա փոխխոսնակ Հայկ Կոնջորյանի հարազատ եղբոր՝ Ավետի հետ։ Անգամ ցեխաջրում ընկած վիճակում ոտքով հարվածում են գլխին։ Տեսանյութը՝ Գայանե Զարգարյանի էջից *** ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: Այս մասին Asekose.am-ին հայտնեցին ՔԿ-ից: Իրավապահ կառույցից հավելեցին, որ 1 անձ ձերբակալվել է, քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 25-ին ՆԳՆ-ն հաղորդում է ստացել, որ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, ձեռնարկված միջոցառումներով մեկ անձ ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին: Հիշեցնենք, որ մամուլում տեսանյութ է տարածվել և տեղեկություններ շրջանառվել, որ իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: |
«Տեսանյութ է տարածվել, թե ինչպես են դաժան հաշվեհարդար տեսնում Հայկ Կոնջորյանի եղբոր հետ»․ Արեգ Սավգուլյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


