▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը, սիթքոմի մասին

2010 թվականից «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի գլխավոր դերակատարմամբ՝ «Կարգին սերիալ» սիթքոմը, որը այս ժանրի առաջին նախագծերից մեկն էր հայկական եթերում։

«Կարգին սերիալը» վարկանիշային էր, հաջողված ու սիրված՝ մինչև հիմա՝ եթեր հեռարձակվելուց շուրջ 16 տարի անց։

Այս նախագծի շնորհիվ հայտնի դարձավ նաև Արեգ Գալոյանը, ով մարմնավորում էր Մկրտիչ Արզումանյանի կերպարի՝ Ադիկի որդուն՝ Արամիկին։ Սիթքոմի պրեմիերայի ժամանակ Արեգն ընդամենը 9 տարեկան էր։

Արեգն այժմ երաժշտական գործունեություն է ծավալում։ «Կարգին սերիալ»-ում իր դերակատարման, վաղ տարիքից հայտնի դառնալու դրական ու բացասական կողմերին է անդրադարձել Արեգը ու նշել՝ «երջանկությունն այդ ամենի մեջ չէ»։

«Նախ, արդարության համար, ուզում եմ նշել, որ ես՝ որպես երեխա, երբեք չեմ երազել հայտնի կամ ուշադրության կենտրոնում լինել։

Ես գնում էի թատրոն, որովհետև սիրում էի թատրոնը, թատրոնի մարդկանց։ Բայց, իհարկե, «Կարգին սերիալ»-ում նկարվելուց հետո իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց։

Ու, ինչպես կյանքում յուրաքանչյուր բան, սա էլ ունի իր լավ և վատ կողմերը։ Օրինակ՝ ինձ փողոցում ճանաչում էին բոլորը։ Ու դա մի կողմից շատ հաճելի էր, մարդիկ ինձ յուրահատուկ ձևով էին դիմավորում, սիրում, աջակցում։

Բայց, միևնույն ժամանակ, որպես երեխա, ես փողոցում ապուշություններ չէի կարող անել, որովհետև բոլորը ճանաչում էին։

Ես իմ ամբողջ մանկությունը անցկացրել եմ շրջապատված շատ տաղանդավոր, հավես մարդկանցով ու հատկապես երեխաներով, ովքեր ինձ հետ այդ ամեն ինչի միջով անցել են ու մեծացել։ 

Բայց, միևնույն ժամանակ, այդ փոքր խմբից դուրս շատ քիչ մարդիկ գան, ովքեր հասկանում են՝ ինչի միջով ես անցել, ինչեր ես անցել կամ ինչպիսին է այդ ամենը այս կողմից։ 

Կամ այն, որ որպես երեխա դու այն կետում ես, որի մասին մարդիկ ամբողջ կյանքում երազում են, բայց, միևնույն ժամանակ, դու հասկանում ես, որ երջանկությունը ընդհանրապես դրա մեջ չէ»,- նշել է Արեգը։

Աղբյուրն՝ այստեղ

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին