▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր կոնֆլիկտից հետո Արամ Մելիքյանը վերջապես արձագանքել է Էլիզին․ ինչ է նա ասել

Բլոգեր Էլիզ Մելիքյանը հերթական անգամ ինստագրամյան իր էջում ներկայացել էր էմոցիոնալ գրառմամբ ու նշել․

«Վերջերս շատ եմ նայում էս նկարին…

Ու ամեն անգամ մտածում եմ’ էս փոքրիկ աղջիկը ոչ մի պատկերացում չուներ, թե ինչ ճանապարհ եր անցնելու:
Էս հիշում եմ իմ մանկության ամեն ինչը: Հիշում եմ լավ օրերն էլ, դժվար օրերն էլ: Հիշում եմ, թե ոնց կյանքը ինձ սովորեցրեց ավելի շուտ մեծանալ, քան կուզեի:


Եթե հիմա կարողանայի մի պահ հանդիպել էս փոքրիկ աղջկան, ոչինչ չէի փոխի: Ուղղակի կգրկեի ու կասեի. «Մի վախեցիր… Աստված քո կողքին ա լինելու ամեն քայլիդ: Դու դեռ չգիտես, բայց մի օր հետ կնայես ու կհասկանաս, որ ամեն դժվարություն քեզ բերել ա հենց էս կյանքին»:


Էսօր, երբ նայում եմ էս նկարին, միաժամանակ և’ տխրում եմ, և’ ժպտում: Տխրում եմ, որովհետև գիտեմ’ ինչ էր իրեն սպասվում: Ժպտում եմ, որովհետև գիտեմ’ ինքը կարողացավ անցնել դրա միջով:
Ու ամեն օր շնորհակալ եմ Աստծուն… Նրա ուժի, Նրա սիրո ու Նրա շնորհի համար:


Հ.Գ. Իմ փոքր տարիքից մնացած միակ նկարն ա… ուզում եմ’ մնա էստեղ»:

Հնարավոր կոնֆլիկտի ֆոնին՝ շոումեն Արամ Մելիքյանը վերջապես արձագանքել է Էլիզին։ Նա Էլիզի հրապարակման մեկնաբանություների հատվածում նշել էր․

«Կուզեմ այդ փոքրի աղջկա կյանքում փայլի Տիրոջ լույսը իր կյանքի մնացյալ հատվածում»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին