|
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահը հասկանալիորեն ցնցեց մեր հանրությանը: Եվս մեկ երիտասարդ զոհ... Ցավոք, Նարեկ Թորոսյանը առաջին «բանակային» զոհը չէ, էլ ավելի ցավալի է, որ նման կորուստներ են արձանագրվում իշխող ուժի կողմից հռչակված ու քարոզվող «խաղաղության» պայմաններում: Այդ համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ամենաբարձր պաշտոնական մակարդակով սեփական կյանքին վերջ տալու դեպքերի պատճառների մասին խոսելիս մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն խնդիրը տեղափոխվում է զոհի հոգեբանական դիմակայության դաշտ, ինչն ուղղակիորեն ոլորտում պետության պատասխանատվությունից խուսափելու, դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները կոծկելու միտում է պարունակում։ Մինչդեռ, մահվան դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, ինչպես նաև պաշտոնեական կամ փաստացի իշխանության երկարատև չարաշահմամբ։ Առավել մտահոգիչ է, որ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունները և բռնությունը կարող են դրսևորվել տևական ժամանակ, ինչպես նաև զինծառայողների խմբային մասնակցությամբ՝ առանց պատշաճ վերահսկողության և կանխման մեխանիզմների պատշաճ կիրառման։ Պատշաճ իրավական գնահատականի չի արժանանում նաև տևական ժամանակ ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու պրակտիկան, որը նախորդում է սեփական կյանքին վերջ տալու դեպքերի»: Նշված հայտարարությունն ստորագրած ՀԿ-ներից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» էլ ավելի ծանր տվյալներ հրապարակեց: Այսպես. «2026 թվականի յոթ ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել է զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված»: Սրանք զուտ թվային «չոր» տվյալներ են, բայց չէ՞ որ այդ թվերից յուրաքանչյուրի տակ մարդկային ճակատագիր է, մարդկային կյանք, որդեկորույս ընտանիք, դժբախտացած ծնողներ… Սա՝ այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և քպական քարոզչությունը մատի փաթաթան են դարձրել բանակում կենցաղային պայմանների բարելավումը, «կլուբնիկ-կոտլետը», «մայկա-տռուսիկը»: Բայց, արի ու տես, որ իրականում մահվան դեպքերը, մանավանդ՝ ոչ մարտական պայմանների հետ կապված կորուստների քանակն աճել է: Սա էլ «չուզող» ընդդիմադիրները չեն ասում, իշխանությունների արևմտյան ՀԿ-ներն են ասում: Զինված ուժերում բռնությունը բազմաթիվ հանգամանքներով կարող է պայմանավորված լինել՝ սկսած հոգեբանականից, վերջացրած կարգապահության թուլացումով, կրտսեր ու միջին սպայակազմի թուլությամբ ու ՊՆ ղեկավարության անպատասխանատվությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով: Անուղղակիորեն նման խայտառակ վիճակին կարող են նպաստել նաև երկրում տիրող իրավական բեսպրեդելը, իշխանության ղեկավարից ու, ընդհանրապես, իշխանությունից բխող ագրեսիվ հռետորաբանությունն ու կեցվածքը, հասարակության մեջ փոխադարձ ատելության ու թշնամանքի մթնոլորտի գեներացումը, ինչը չի կարող չպրոյեկտվել բանակի վրա: Կամ՝ երբ տարիներ շարունակ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից վարկաբեկվում է բանակի հրամկազմը, գեներալիտետը, հասկանալիորեն նաև հրամանատարների հեղինակության խնդիրն է առաջ գալիս: Էլի շատ բաներ կարելի է նշել: Բայց դա ավելի մանրամասն, ավելի մանրակրկիտ քննարկման թեմա է... |
Բանակը «ֆուդ-կորտ» չէ. . .
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


