▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը, եթե ռուսական հատուկ ծառայությունների ջեբի շունը չլիներ, Գասպարյան Օնիկը նրան բունկերում չէր թաքցնի». Միհրան Հակոբյան

Պատմաբան, քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը գրում է. «Ռուսաստանին երբեմն ուղիղ, երբեմն «նամյոկներով» թիրախավորող Նիկոլը, եթե ռուսական հատուկ ծառայությունների ջեբի շունը չլիներ, նոյեմբերի 9-ին Գասպարյան Օնիկը նրան բունկերում չէր թաքցնի: Ավելին՝ ԳՇ հայտնի հայտարարությունից հետո Գասպարյան Օնիկը տանկերը կմտցներ Երևան…
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի»:

Կարդացեք նաև՝«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, որ օրվա իշխանություններն այնքան սուտ և մանիպուլյացիաներ են տարածել իրենց գործունեության ամբողջ 8 տարիների ընթացքում, նորություն չէ, և դա ռազմավարական վտանգավոր իրավիճակ է ստեղծում, երբ մենք այլևս լուրջ չենք վերաբերվում Փաշինյանի հայտարարություններին՝ հասկանալով, որ եթե ոչ ամբողջը, ապա մեծ մասը սուտ է։
Այս օրերին Փաշինյանը զբաղված է հայ ժողովրդին ահաբեկելով նոր պատերազմով։ Դրանով չի բավարարվել, և հիմա էլ ամսաթվեր է հնչեցնում, ավելի ճիշտ՝ կոնկրետ ամիս, տարի։ Մնում է՝ օրը հայտարարի։ Մենք կարող ենք, իհարկե, շարունակել անլուրջ վերաբերվել, և դա ամենաարդարացված և տրամաբանական արձագանքն է Փաշինյանին։ Սակայն հարց, այնուամենայնիվ, պետք է առաջանա, ուղղակի պարտավոր է առաջանալ․ այդ ի՞նչ ամսաթիվ է հնչեցնում Փաշինյանը։ ԱԱԾ-ն անելիք չունի՞ այստեղ։ Ինչո՞ւ մինչև հիմա Փաշինյանը չի հայտնվել ԱԱԾ-ում՝ պարզաբանումներ տալու, թե այդ ինչ փաստերի կամ, միգուցե, պայմանավորվածությունների հիման վրա է նման հայտարարություններ անում։ ԱԱԾ-ն պարտավոր է հաստատել կամ հերքել Փաշինյանի խոսքերը՝ նրան համապարփակ հարցաքննության ենթարկելուց հետո։ ԱԱԾ-ն չի կարող անլուրջ որակել և ստախոսության կանխավարկածով վերաբերվել Փաշինյանի հայտարարություններին, ինչպես որ դա անում են քաղաքական ուժերն ու ժողովուրդը։ ԱԱԾ-ն պարտավոր է լուրջ վերաբերվել Փաշինյանին և հրավիրել հարցաքննության։
Այս հարցով դիմել եմ ԱԱԾ-ին՝ պահանջելով պարզաբանում, թե այդ ի՞նչ հիմքեր ունի Փաշինյանը նման հայտարարությունների համար, այդ ի՞նչ պայմանավորվածություններ են առկա Փաշինյանի և Ալիևի միջև, որոնց չկատարման պարագայում նոր պատերազմ է խոստացվել հայ ժողովրդին։ Առաջարկել եմ բացահայտել բոլոր պարտավորությունները, որոնք այս իշխանությունները մեր ժողովրդի անունից խոստացել են ապագայում կատարել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին