▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկին սպառնաց՝ պատերազմ է լինելու, եթե ՔՊ-ն չհաղթի․․․

Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկին սպառնաց՝  պատերազմ է լինելու, եթե ՔՊ-ն չհաղթի․․․

Դիտեք նաև՝ 

Հավաքական անունը ես ասում եմ «փախածներ». չնայած նախորդ անգամ ներողություն էր խնդրել , բայց այս անգամ արդեն ԱԺ ամբիոնից Փաշինյանը կրկնեց «փախածներ» բառը` ակնարկելով Արցախի էլիտաներին

***

«Մենք ասում ենք՝ այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե որոշում է, որ շարունակում է, նշանակում է՝ պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է, իսկ եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն շարժումը չենք շարունակում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա պարզ ընտրություն է:

***

«Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես էին գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ: Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան. մեկն ասում է՝ վերաբանակցենք, մյուսը՝ ուժով պարտադրենք: Իրենք չեն համարում, որ էն խաղաղությունը, որը կա, էդ խաղաղությանը պետք է տեր կանգնել ու խնամել: Իրենք ասում են՝ էդ խաղաղությունը պետք է վերաբանակցել, ու դա բացում է էսկալացիայի ճանապարհը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, անդրադառնալով իր՝ «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա, պատերազմ է լինելու» հայտարարությանը», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտեք նաև՝ 

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեջբերումներ արեց Հայոց պատմության երրորդ հատորից, որը հրատարակվել է 2015–ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից։

«Գրքի հեղինակները հղում են անում Լեոյին և նշում. «Վավերագրերի և մտքերի համակցման կուռ տրամաբանության լեզվով նա՝ Լեոն, ներկայացնում է աշխարհի վերաբաժանման նոր գաղութների նվաճման համար գոտեմարտի բռնված տերությունների դիվանագիտական խարդավանքները հայկական հարցում։

Ժամանակի քննությանն են դիմացել պատմաբանի այն մտքերը, թե մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր Օսմանյան կայսրության գլխին մտրակը ճոճելու, նրա ներքին գործերին միջամտելու համար։

Խոսուն փաստերով նա բարձրացնում է վարագույրն այն նենգությունների, որոնցով նույն այդ տերությունները 1890-ական և 1915-16 թվականներին արևմտահայությանը ոչ միայն չպաշտպանեցին թուրք բարբարոսներից, այլև իրենք անմիջական մասնակիցը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանության»։

Հասկանո՞ւմ եք, սա գրված է։ Ընդհանրապես պատմաբանության հետ կապված շատ վեճեր կան, բայց ես ուզում եմ այս հատորյակի հեղինակներին, ով որևէ մասնակցություն է ունեցել, շնորհակալություն հայտնել, որովհետև, որովհետև փաստերը շարադրված են ճշգրիտ և թողնված է շատ կոնկրետ հնարավորություն հետևություններ անհելու»,- նշեց Փաշինյանը։

***

Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե խաղաղության համար երաշխավոր է պետք, Փաշինյանն ասաց. «Երաշխավորի մասին խոսակցությունն այն մասին է, որ այս խաղաղությունը մերը չի, մեկը թող գա, այս խաղաղությանը տեր կանգնի, ո՞վ կա, ո՞վ է ուզում խաղաղության տեր կանգնի։

Դրա համար է, որ մենք ասում ենք՝ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև խաղաղությունը մերն է, մեր ժողովուրդն է իր տառապանքների և զոհերի գնով այս խաղաղությանը հասել»։

***

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ղարաբաղյան շարժմանը՝ ասաց. «Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված մենք չպե՞տք է ասենք, որ Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում, այսինքն՝ մարդկանց պահել 30 տարի անորոշությունների մեջ. դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում՝ չստեղծելով նորմալ կրթական համակարգ: Ինչի իրենք Ղարաբաղին լո՞ւրջ են վերաբերվել, ո՛չ, լուրջ չեն վերաբերվել․․․ Այդ նույն մարդիկ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակով են պահել, այդ նույն մարդիկ, ում հավաքական անունը ասում եմ «փախածներ», «փա-խած-ներ»: Հիշո՞ւմ եք մի անգամ այստեղ ամբիոնից ինչ-որ գեներալների մասին էին խոսում, ասեցի՝ վախկոտ-դավաճանները: Այո, վախկոտ դավաճանները և փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ»:

***

«Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք ով է, Ռուսաստանն է։ Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտե՞ք ով է դերակատարում ունեցել՝ Թուրքիան։

Մենք 2020 թվին ունեցել ենք անվտանգության երաշխավոր՝ ՀԱՊԿ–ն, և այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց։ Չեք հավատում, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք Բաքվում արած իր` պաշտոնական, թե պետական այցի ընթացքում։

Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են՝ ո՞նց, էս ո՞ւր եք գնում, մի րոպե»,– շարունակելով «խաղաղությանը երաշխավոր է պետք ընդդիմության պնդումներին իր արձագանքը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

***

«Հայրենասիրության այն մոդելի հեղինակը, որով մենք ապրել ենք Խորհրդային Միությունում՝ Ստալինն է։ Դա ընդհանրապես որևէ կապ չունի մեզ հետ»,- այս

մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայրենասիրության այն մոդելը, որով մենք, ես՝ ինքս մինչև վերջերս ապրում էինք, այդ հայրենասիրության մոդելը մեզ համար Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունն է ստեղծել և Իոսիֆ Ստալինը, և նա ասել է՝ հա՛յ ժողովուրդ, դուք պետք է այսպիսին լինեք։ Հիմա մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, որը կապվում է մեր ինքնության հետ։ Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից: Սա մենք պետք է պարզ հասկանանք, սրա մասին է խոսքը: Մեր ինքնությունը մեր պետությունն է»,- ընդգծեց Փաշինյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին