▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հորդորում եմ չգնել այս ձկնատեսակի միսը, շատ վտանգավոր է»․ Ո՞վ է ներկրում ՀՀ

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում խոսել, հուսով եմ մեծ տարածում կգտնի , նաև կխնդրեմ լրագրողներին էլ , որպեսզի բարձրաձայնեն այս թեման։

Ուրեմն որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը Պանգասիուս տեսակի ձուկն է , որոնց բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում և նրանց ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում , որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով ( գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր , աղբ և այլն) , բացի գետի աղտոտվածությանը, այս ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Այն մի պահ ակտիվ սկսեց ներկրվել ՀՀ և էժան գնի շնորհիվ լայն տարածում գտավ շուկաներում։ Շնորհիվ ակտիվ սրտացավ մարդկանց , այդ թվում Բաբկեն Պիպոյանի գործուն քայլերի, ՍԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ կարողացան այս ձկնատեսակի ներկրումը դադարեցնել։ Այսօր շուկայում կրկին տեսնում եմ այս ձկնատեսակը , բավականին մատչելի գնով։ Առաջարկում եմ ՍԱՏՄ-ին հնարավորինս կանխարգելել այս ձկնատեսակի ներկրումը ՀՀ, իսկ մեր հայրենակիցներին հորդորում եմ բացարձակապես չգնել այս ձկնատեսակի միսը, այն շատ վտանգավոր է։

Քանի որ 10 տարուց ավել անցել է , պատմեմ թե ինչպես է կանխվել ներկրումը , հուսամ ՍԱՏՄ-ը նույն կերպ կվարվի։ Ներկրողներին ուղղակի բանավոր հորդորել են չներկրել այն, ներկրման պարագայում կմտցնեն լաբորատոր կրկնակի փորձաքննության , որից հետո տնտեսվարող ստիպված կլինի ձկան ոչնչացման ծախսերն էլ իր վրա վերցնել»։

Հավելենք, որ 2014 թվականի նյութում նշված է հետևյալը․ «Վերջին տարիներին հայաստանյան խանութներում վաճառքի կարելի է հանդիպել «Պանգասիուս» սառեցված ձկան կտորներ, որոնք բավականին մատչելի գին ունեն: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ձկնատեսակներից այնքան էլ հարուստ չի, սիգն ու իշխանը ոսկու գին ունեն, էժան ձուկը միանգամից դարձավ մեր խոհանոցում առանձնահատուկ տեղ զբաղեցնող մի ձկնատեսակ: Բայց որքանո՞վ է այն անվտանգ և ի՞նչ մենք գիտենք այս ձկան մասին:

Նախ նշենք, որ «Պանգասիուս» ձուկը բազմացնում են Վիետնամի Մեկոնգ գետում, որը  համարվում է աշխարհի ամենաաղտոտված գետերից գրեթե առաջինը: Դրա բուծումը կրում է արհեստական բնույթ: Ձուկը բավականին յուղալի է, ինչն էլ բացատրվում է այն հանգամանքով, որ բուծելու ժամանակ ձկների կերի մեջ ավելացվում են ստերոիդներ, բուսական և սպիտակուցային կոմպոնենտներ, նաև հորմոններ, և այս ամենի բույլը անչափ վնասակար է մարդու օրգանիզմի համար:

«Պանգասիուսի» օգտագործելը սննդի մեջ կարող է հանգեցնել մարդու ներքին օրգանների մի շարք հիվանդությունների, հատկապես լյարդի: Ավելին` ձուկը այլ երկրներ տեղափոխելու համար այն ծածկում են սառցե գլազուրով, որն իր մեջ պարունակում է քիմիական մի շարք նյութեր, մասնավորապես` ֆոսֆաթներ:

Բայց ամենակարևորն այն է, որ «Պանգասիուս» ձկնատեսակի վաճառքն ու օգտագործելը սննդի մեջ արգելված է եվրոպական և ամերիկյան մի շարք երկրներում … և ահա այս ձուկը մենք ուտում ենք:

Մեզ հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նախ ասաց, որ տեղյակ է, թե որքան աղտոտված, խայտառակ  պայմաններում է այս ձուկն աճեցվում: Այնուհետ նշեց, որ դեռ երկու տարի առաջ, երբ աշխատում էր Սննդամթերքի  անվտանգության պետական ծառայությունում, ձկնատեսակի յուրաքանչյուր խմբաքանակ փորձաքննության էր ենթարկվում և երբ հասկացան ռիսկը` որոշում կայացվեց սահմանափակում դնել այս ձկնատեսակի ներմուծման համար: Բ. Պիպոյանն ավելացրեց` անգամ եթե սահմանափակում չդրվեց, ներքին կարգով որոշում կար, որ թույլտվություն չտրվի դրա ներմուծմանը:

«Այսօր, որպես սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդ, կարող եմ ասել, որ դա մի փոքր խնդրահարույց է` արդյոք արժե արգելել: Հանրային առողջության տեսանկյունից, եթե մենք որոշենք, ապա հաշվի առնելով այն, որ ձկնատեսակը կարող է բացասական հետևանք ունենալ սպառողի առողջության համար կարգելեինք և վերջ: Բայց այստեղ էլ ռիսկ կա, որովհետև բնական է կան մարդիկ, որոնք այս ձկնատեսակը սիրում են, կան նաև մարդիկ, որ ձուկ սիրելով ու ելնելով գնից կարող են միայն սա ձեռք բերել, այնպես որ կողմնակից են, որ այն ներկրվի»,- ասաց նա: Բայց, անշուշտ, ինչ-որ բան պետք է անել դրա սպառման հետ, օրինակ, ամբողջ սպեկտրով փորձաքննության  ենթարկել ներկրվող խմբաքանակները, ինչն էլ էական ազդեցություն կունենա գնաճի վրա:

«Այս ձկան օգտագործումը շատ լուրջ ռիսկեր է պարունակում և ես խորհուրդ եմ տալիս մեր սպառողներին ձկան մասին իմանալ ամբողջական տեղեկատվություն, իմանալ, թե նա ինչպես է աճեցվում ու կարծում եմ, որ լիարժեք տեղեկատվության տիրապետելու պարագայում քչերը կշարունակեն այն որպես սննդամթերք օգտագործել»,- շեշտեց նա:

Բ. Պիպոյանն ընդգծեց` գնի բարձրացումը էական ազդեցություն կունենա, որովհետև պայմանականորեն ասված, եթե տնտեսվարողը պարտադրված լինի 50 կգ ձկնատեսակի խմբաքանակի փորձաքննության համար վճարել 300 հազար դրամ, ապա ավտոմատ կերպով կբարձրանա նաև դրա վաճառքի գինը.

«Բայց շատ կարևոր է նաև ակտիվ քարոզելը, որ այս ձուկը վնասակար է: Եվ ես հենց հիմա զբաղվում եմ դրանով` քարոզում եմ, որ չօգտագործեք այդ ձուկը»:

Մեր կողմից ավելացնենք, որ իհարկե, եթե բնական պայմաններում աճեցված «Պանգասիուսը» հայտնվի հմուտ խոհարարի ձեռքում, ապա նա կասի, որ այս ձուկը իրականում շատ լավն է ու հարուստ բոլոր այն վիտամիններով ու օգտակար նյութերով, որոնք առկա են ծովամթերքներում: Բայց այս դեպքում, նույն այդ հմուտ մասնագետը ևս կասի, որ «Պանգասիուսի» գինը չի կարող լինել այդքան էժան` 1 կգ-ը 1500-1700 դրամ:

Պարզեցինք, որ «Պանգասիուս» ձկնատեսակը Հայաստան են ներկրում մի շարք ընկերություններ, այդ թվում և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն, «Ծովային հրաշքներ» ՍՊԸ և այլն»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին