▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էվոլյուշն»-ի աշխատակիցը ապօրինի գործողություններով խախտել է խաղի վարման կարգը

Ապրիլի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնից ստացվել է տեղեկություն այն մասին, որ մարտին մի քանի անգամ «Էվոլյուշն Ստուդիո Էյ ԷՄ» ՍՊԸ-ի աշխատակից, թղթադրամի խաղավար Կարեն Սահակյանը առցանց «Բլեքջեք» խաղի ժամանակ իր ապօրինի գործողություններով խախտել է «Բլեքջեք» խաղի վարման կարգը՝ խաղի մասնակիցներին հնարավորություն է տվել շահել խաղի ընթացքում և չարաշահելով ընկերության վստահությունը ընկերությանը պատճառել է ընդհանուրը՝ 279 հազար Եվրոյի վնաս. Այս մասին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին