▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիլեն Գաբրիելյանը դժվարությամբ է կարողանում կարդալ իր ելույթը

Վիլեն Գաբրիելյանը դժվարությամբ է կարողանում կարդալ իր ելույթը

***

ՔՊ-ն Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը: Նրա կենսագրությունն ԱԺ-ում ներկայացրեց ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը: Դիմելով վերջինիս՝ ընդդիմադիր Էդգար Ղազարյանը հարցրեց. «Վիլեն Գաբրիելյանը Գյումրու ավագանու ընտրությունների օրը հայտնվել էր աղմկահարույց միջադեպի մեջ, որի ժամանակ հայհոյախառն արտահայտություններ էր օգտագործում քաղաքացիների, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ: Դրանից հետո նա վայր դրեց մանդատը ու տպավորություն կար, դա ՔՊ-ի վերաբերմունքն է նրա նկատմամբ, բայց հետո նա ընտրվեց կուսակցության վարչության անդամ: Ձեր խմբակցության վերաբերմունքը՝ այդօրվա իրադարձության վերաբերյալ ու արդյո՞ք այս որոշումը չի նշանակում, որ դուք խրախուսում եք, որ ձեր շարքերում ձեր գործընկերները ցուցաբերեն նման վերաբերմունք»: Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց. «Ով՝ ով, դուք գոնե վարքագծից չպետք է խոսեք... Պարոն Վիլեն Գաբրիելյանն իր արարքի համար ներողություն է խնդրել»:

***

«Ձեր հրապարակախոսական գործունեության մեջ հանդես եք գալիս երեք անուններով, մեկը ձեր անձնանունն է, երկուսը՝ կեղծանուններ, դրանք են՝ «Նավակ ճոճող» և «Օմարի արծիվ»: Անկեղծ ասած, դրանցից ամենաշատն ինձ դուր է գալիս «Օմարի արծիվը», որովհետև կապված է Արցախի Շահումյանի շրջանում գտնվող մի բարձունքի հետ: Կարո՞ղ եք արդյոք այդ նույն անվանման տակ հետագայում հանդես գալ հրապարակախոսական գործունեությամբ»,- դիմելով ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին՝ հարցրեց ընդդիմադիր Էդգար Ղազարյանը:

Գաբրիելյանն արձագանքեց. «Երբ ես ծառայում էի Քարվաճառում... Իրականում չեմ համարում, որ Օմարի արծիվ եմ եղել. ծառայելով՝ մեկումեջ գրառումներ էի անում: Որոշակի զինծառայողների կողմից թույլտվություն ունեի այդպես ստորագրելու իմ գրառումները, որովհետև իրենց ձայնն էի բարձրաձայնում, իրենց ներկայացնում»:

***

ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը դիմելով ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին՝ ասաց. «Ձեր կենսագրության մեջ նշվեց, որ դուք ծնվել եք Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում, դուք ադրբեջանցի տեսե՞լ եք... Պատկերացրեք՝ հարցը տալիս է ընդդիմադիր գործընկերը. կարո՞ղ է պատահի՝ 5,6,7 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»: Գաբրիելյանն ասաց. «Իհարկե հասկանում եմ՝ հարցը որոշակի սարկազմ է պարունակում, ինչը այդքան էլ վատ չի: 5,6 տարեկանում չէի կարող այդ մարմինների համար հետաքրքրություն ներկայացնեի: Ենթադրում եմ՝ ադրբեջանցիների երեխաների հետ խաղացել եմ»:

Հիշեցնենք՝ ՔՊ-ն Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին