▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի նման երկրի համար հանդես գալը և հաղթելը ամեն ինչ էր․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու, ֆուտբոլի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

«Մանկությունից սկսած՝ ֆուտբոլն ինձ համար ամեն ինչ է եղել։ Ես միշտ ժպիտ ունեի դեմքիս, միշտ ուրախ էի։ Եվ հիմա ես ամենաերջանիկ մարդն եմ, որովհետև անում եմ այն, ինչ սիրում էի անել մանկուց և սիրում եմ անել մինչև հիմա։

Արդեն չորս տարի է՝ հանդես չեմ եկել իմ ազգային հավաքականի կազմում, բայց միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն, երբ հանդես էի գալիս ազգային ընտրանու կազմում, Հայաստանի նման երկրի համար հանդես գալը, հաղթելը ամեն ինչ էր։

Ակումբում լինելը մի փոքր այլ է, քանի որ դու ունես շատ այլազգի ֆուտբոլիստներ, և բոլորն էլ փորձում են ներկայացնել իրենց երկիրը։ Ես նրանցից մեկն էի, ես նույնն էի անում, և ուրախ եմ, որ ներկայացրել եմ Հայաստանը Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում և Ուկրաինայում, որտեղ էլ որ հանդես եմ եկել»,- ասել է Մխիթարյանը։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին