Այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։
Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի ոստիկանության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը վայր է ընկել 6-րդ հարկից։