▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը 2 անգամ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում

Ապրիլի 29-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

***

Ավելի վաղ, ապրիլի 28-ին՝ տեղական ժամանակով 22:49:36-ին (ըստ Գրինվիչի 18:49:36), Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արարատի մարզում արձանագրվել է M=2.5 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 11 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=39.8997 N, արևելյան երկայնության՝ λ=45.0265 E: Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 4 բալ ուժգնությամբ:

Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը Ելփին բնակավայրից գտնվում է 12 կմ հյուսիս արևմուտք, իսկ մայրաքաղաք Երևանից 54 կմ արևելք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին