Արմավիրի ՔԿՀ-ում դատպարտյալներից մեկին տեղափոխել են պատժախուց, որտեղ էլ ինչ-որ իր է կուլ տվել։
Արմլուր-ը գրում է, որ արդյունքում դատապարտյալները բանտում սկսել են օգնություն կանչել և վերջիններիս օգնության կանչերին արձագանքել է ՔԿՀ-ի ղեկավար կազմը և դատապարտյալին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։
Հիվանդանոցում նա մահացել է։
Կայքը դիմել է ՔԿՀ լրատվական ծառայություն, որտեղից ի պատասխան հաստատել են
«Ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, և վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Ապրիլի 28-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Մ. -ի կենսաբանական մահը:»
Հարկ է նշել, որ այս տարի սա արդեն 11-րդ դատապարտյալի մահվան դեպքն է գրանցվում։
***