«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում գնալով աճում են ապօրինի ապրանքաշրջանառության, հատկապես օղու, ծխախոտի և հիգիենայի պարագաների՝ զարտուղի ճանապարհներով տեղափոխման դեպքերը։ Դրանք հիմնականում անցնում են սահմանամերձ համայնքներով՝ հաճախ առանց հարկման կամ մաքսային պատշաճ վերահսկողության՝ որպես անձնական գույք, ինչի հետեւանքով էական հարված է հասցվում բարեխիղճ ներմուծողներին և արտադրողներին։ Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում մաքսանենգության բացահայտումների մասին, սակայն փորձագետները նշում են, որ սա միայն սառցալեռան գագաթն է, և իրական ծավալները շատ ավելի մեծ են։ Հայաստանում գործող օրինապահ բիզնեսները, որոնք ապրանքները ներմուծում են օրինական ճանապարհով և վճարում հարկերը, հայտնվում են ոչ բարեխիղճ մրցակցության պայմաններում. երբ մաքսանենգ ապրանքը վաճառվում է ավելի էժան գնով, օրինական ներկրողը կորցնում է շուկայի իր բաժինը՝ չկարողանալով մրցել հարկ չվճարած ապրանքի գնի հետ։ Մի շարք երկրներում կիրառվում են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս մեկ անձի կողմից որոշ ապրանքների սահմանափակ ներմուծում, օրինակ՝ ամիսը մեկ անգամ սահմանված քանակով։ Հայաստանում նման մեխանիզմի ներդրումը կարող է արդյունավետ գործիք դառնալ այս խնդրի կարգավորման հարցում»։ |
Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին