▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր Նորքի ղեկավարը սպառնացել է ինձ և Մեսրոպ Մանուկյանին»․ Արթուր Չախոյան

Թարմացված․ Բլոգեր Արթուր Չախոյանը և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը կաթնային յոգուրտ լցրեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի լուսանկարների վրա։ «Որպես ակցիա՝ շփեցինք մռթիդ»,- ասաց Մանուկյանը: «Դու էնքան տղա չեղար, որ ասածներիդ համար պատասխան տաս: Դու լավ տղա չես, դու փչացած տղա ես, թռել ես»,- շարունակեց Չախոյանը:

Ավելի վաղ Արթուր Չախոյանը հրապարակել էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի՝ հայհոյանքներով ու սպառնալիքներով լի ձայնագրությունը. «Չախոյա՛ն, էդ որ նյութ եք անում... ***եմ երկուսիդ վրեն՝ քո ու Մեսրոպի... հեսա կտենաս դու»,- ասում էր Տիգրան Տեր-Մարգարյանը: Ձայնագրությունում լսվում էր նաև Չախոյանի՝ պատասխան հայհոյանքը:

Տեսանյութն՝ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջից

***

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թալանը բացահայտող տեսանյութի հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է ինձ, սպառնացել է ինձ և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին, ինչպես նաև անհարգալից խոսել մեր հասցեին։
Դրա կապակցությամբ այսօր, ժամը 15:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ կմանրամասնեմ տեղի ունեցածը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին