▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե ինչ են անում Ռուսաստանի տաքսիստներն այն ուղևորների հետ, ովքեր հրաժարվում են վճարել ուղեվարձը

Եթե ուղևորը գտնում է, որ տաքսու վարորդն ավելին է պահանջում, քան իրականում պետք է վճարել և չի վճարում ուղեվարձը,  տաքսու վարորդը նրա վրա լցնում է կանաչ լուծույթ՝«զելյոնկա», նկարահանում այդ տեսարանը և տեղադրում համացանցում: Տաքսիստներն այս երևույթն անվանում են «ավատար դարձնել»: Ահա թե ինչ ավանդույթ է ձևավորվել  Ռուսաստանի մի քանի քաղաքներում, որը չէր կարող չհայտնվել տեղի իրավապահների ուշադրության կենտրոնում:

Եվ ահա նման հաշվեհարդարի զոհ դարձած ուղևորներից մեկի դատական հայցի հիման վրա էլ օրերս տեղի ունեցավ դատական նիստ: Իր մասնակցությամբ տեսանյութը տեսնելով համացանցում՝ տուժող Անդրեյ Կանավալովը դիմել է ոստիկանություն, ինչից հետո ոստիկանները գտել և ձերբակալել են տաքսու 45-ամյա վարորդ Ռուսլան Տեուչեժին:

Կար ևս մեկ մասնակից, ով սիրով նկարահանել է ողջ ընթացքը, սակայն նա այդպես էլ չի հայտնվել դատարանում: Դատական նիստի մեկնարկին Կանավալովը հայտարարեց, որ հաշտվում է Տեուչեժի  հետ, որովհետև տաքսու վարորդը նրան վճարել է 10 000 ռուսական ռուբլի փոխհատուցում պատճառած բարոյական ու հոգեբանական վնասի համար: Իսկ ոստիկանությունը հայտարարում է, որ նման միջադեպերի կրկնության դեպքում կլինի ավելի  հետևողական և կկիրառի խիստ պատժամիջոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more