Այս ամառ IDBank-ի եւ Իդրամի գլխավոր հովանավորությամբ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի՝ Հայաստանի տարբեր մարզերի 200 սան մասնակցել է վրանային ճամբարի, որտեղ բարդ տեղանքում կողմնորոշվելուց եւ առաջին բուժօգնության դասընթացից բացի երեխաները սովորել են նաեւ ֆինանսական գրագիտություն։
Իդրամի եւ IDBank-ի համար երեխաների ֆինանսական գրագիտությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գերակա ուղղություններից է: Շուրջ երկու տարի տեւող արշավի շրջանակում ընկերության մասնագետներն այցելում են տարբեր ուսումնական հաստատություններ, ճամբարներ եւ սովորեցնում, թե որքան կարեւոր է վաղ հասակից տիրապետել ֆինանսների կառավարման ու անվտանգության տարրական կանոններին:
«Ֆինանսապես գրագետ՝ Իդրամի եւ IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։