▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավով տեղեկացնում եմ, որ 9-ամյա Նարեկը լքել է մեզ. Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ցավով տեղեկացնում եմ, որ 9-ամյա Նարեկը, ում Մոսկվայում պետք է իրականացնեին լյարդի փոխպատվաստում, լքել է մեզ:

Մոսկվայում գտնվելիս երեխայի վիճակը կտրուկ վատթարացել է ու դրանով պայմանավորված՝ վիրահատությունը չի իրականացվել:

Մեր ողջ թիմի կողմից ցավակցում եմ երեխայի ընտանիքին ու հարազատներին:

Հ.Գ. Ծնողների խնդրանքով երեխայի բոլոր նկարները հեռացրել ենք համացանցից ու այս նյութի մեջ էլ նկար չեմ ավելացնում:

Հ.Գ.1 Ֆեյսբուքյան դրամահավաքի շրջանակներում հավաքված գումարից փոխհատուցվելու է միայն դոնորի հետազոտության համար իրականացված ծախսերը, իսկ Իմաստ հավելվածի շրջանանկերում կազմակերխված դրամահավաքից՝ թռիչքի հետ կապված ծախսերը: Մնացած գումարի ծախսման վերաբերյալ մոտ ապագայում հանրային հաշվետվություն կներկայացնենք ու կտեղեկացնենք, թե այդ միջոցներով ինչ երեխաների ենք օգնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more