ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․
Հարգելի բլոգերներ և ընդդիմադիրներ,
Խոսքը Ազգային ժողովի ընդդիմադիրների մասին չէ, այլ այն բլոգերների և հասարակական գործիչների, ովքեր իրենց եթերում հաճախ շեշտում են Վարդան Ղուկասյանի անունը՝ պնդելով, թե նա ծրագրեր չունի 2026 թվականի ընտրություններին մասնակցելու համար։
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Վարդան Ղուկասյանը և նրա թիմը մի քանի անգամ արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, իսկ անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք կրկին հրապարակել այդ տեսանյութերը։
Բացի այդ, կուսակցության ադմինիստրացիան դեռ ամիսներ առաջ հրապարակել էր Վարդան Ղուկասյանի կարճ տեսառոլիկները, որտեղ հստակ ներկայացվում են նրա քաղաքական ուղղությունը, ծրագրերը և առաջնահերթությունները։
Մենք հորդորում և պահանջում ենք՝
եթե ձեր եթերը դիտում են հարյուր հազարավոր մարդիկ, ապա պարտավոր եք ապահովել ճշգրիտ և հավաստի տեղեկություն։ Մի խեղաթյուրեք իրականությունը և մի մոլորեցրեք ժողովրդին։
Մենք հասկանում ենք, որ Վարդան Ղուկասյանի անունը դարձել է բրենդ, և շատերը նրա անունը օգտագործում են դիտումների և լսարան ապահովելու համար։ Դրան առարկություն չունենք, սակայն պահանջում ենք մեկ բան՝
Տվեք ճշգրիտ տեղեկատվություն։
Ավելի ուշ, ԴՕԿ կուսակցության լրատվականը ներկայացրել է Վարդան Ղուկասյանի 2026թ - ի.Պառլամենտական ընտրությունների նախընտրական ծրագրի զեկույցը, որը կարող եք դիտել այս հղումով։