▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերձավանում լարված մթնոլորտն ավելի է սրվում․ Կոտրել են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորվածի եղբոր գերեզմանաքարը

Թարմացված․ Ծեծկռտուք՝ Գրիգորյանի և Ախտոյանի համախոհների միջև

Իրավապահները այսօր առավոտից էլ ավելի են խստացրել հսկողությունը Փարաքար խոշորացված համայնքում. ամենուր մեծաթիվ ոստիկաններ կան: 

Բանն այն է, որ գիշերը Փարաքարում, ոստիկանական հենակետից մի փոքր այն կողմ, ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի և ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի համախոհների միջև: 

Կռիվն այնպես է թեժացել, որ կողմերը միմյանց վրա քարեր են նետել: 

Նույն գիշեր անհայտ անձինք կոտրել են Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը:

Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանութունից երկու շաբաթ անց, փաստացի, Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ:  

Ծեծկռտուքի մասնակիցները չեն ձերբակալվել, մի մասն էլ դիմել են փախուստի:

Լրագրող Լիա Սարգսյան

 

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Մերձավանում կոտրել են Գրիգոր Օհանյանի գերեզմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիա Սարգսյանը։
«Մերձավանում օր օրի լարված մթնոլորտն ավելի է սրվում: Գիշերը անհայտ անձինք կոտրել են փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանը:
Նշենք, որ Գրիգորը Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով օժանդակողի կարգավիճակ ունեցող Նարեկ Օհանյանի եղբայրն է:
Իրավապահները շուրջօրյա հսկողություն են սահմանել Օհանյանի գերեզմանին»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more