Նախաքննության ընթացքում պարզվել էր կասկածյալների անձը` Գևորգ և Հենրիկ Բաղդասարյաններ, որոնք որոշ շրջանակների հայտնի են «Կաբելի տղերք» մականվամբ: Որոշում է կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նույն թվի հոկտեմբերի 28-ին նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում` որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
2016 թվականի հոկտեմբերի 6-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նրանք հայտնաբերվել են Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մի շինությունում և բերման ենթարկվել: