|
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախյան վերջին պատերազմից սկսած՝ Թուրքիան հետևողականորեն ավելացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և փորձելու է ռազմա-քաղաքական առումով շրջադարձերի տանել տարածաշրջանը: Վրաստանը վաղուց է շրջադարձեր անում դեպի արևմուտք, մասնավորապես դեպի ՆԱՏՕ: ՆԱՏՕ-ն պաշտոնապես արդեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Վրաստանին: Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը, պաշտոնապես դեռ պահպանում է «լավ» հարաբերությունները ՌԴ հետ, սակայն ռուսական կողմից, ՀՀ իշխանություների նկատմամաբ ակնհայտորեն չկա լիարժեք վստահություն: Պաշտոնական Բաքուն առայժմ Ռուսաստանի դեմ բացահայտ քայլեր չի անում, սակայն օրեցօր ավելի է մերձենում Թուրքիայի հետ: Դրա հերթական վկայությունը վերջերս հայկական Շուշի քաղաքում ստորագրված թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական նոր դեկլարացիան է, որն ընդգրկում է սերտ համագործակցություն բոլոր ոլորտներում: Հատկապես կարևորվել են երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման և ռազմական ներուժի ավելացման հարցերը: Իսկ դեկլարացիայի ստորագրումից հետո Էրդողանը, Ադրբեջանի պառլամենտում հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմական բազայի տեղակայման հարցով խորհրդակցելու է ՌԴ նախագահի հետ: Իր այդ հայտարարությունը նա վերահաստատել է նաև Անկարա վերադառնալուց հետո: Այս թեմային բնականաբար արձագանքել է պաշտոնական Մոսկվան: ՌԴ ԱԳ նախարար Լավրոնը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ տարածվող շշուկները չի մեկնաբանում, ինչը նշանակում է, որ այդ գաղափարի շուրջ արված Էրդողանի պաշտոնական հայտարարությանը, Մոսկվան առայժմ լուրջ չի վերաբերվում: Մոտ օրերս Լավրովն ու Չավուշօղլուն Անթալիայում հանդիպելու են, և քննարկելու են նաև Արցախի շուրջ առկա հարցերը: Եթե նայենք իրականությանը և փաստերին, ապա թուրքական զինվորականները և ավիացիան արդեն երկար ժամանակ է գտնվում են Ադրբեջանում: Մի գուցե հրահանգիչների, կամ ռոտացիոն սկզբունքով արվող և բավականին հաճախակի դարձած զորավարժությունների տեսքով, բայց, այնուամենայնիվ, նրանք Ադրբեջանի տարածքից չեն հեռանում: Մյուս կողմից, Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ունենալու իմաստ կարծես թե չկա, որովհետև գոնե տեսանելի ապագայում Ադրբեջանի անվտանգությանը ոչինչ առայժմ չի սպառնում: Կա նաև հարցի իրավական կողմը և, ըստ Ադրբեջանի սահմանադրության, արգելված է իր տարածքում օտարերկրյա ռազմաբազայի տեղակայումը: Իհարկե, այն կարելի է փոխել, բայց նույնիսկ ադրբեջանական դիկտատուրայի պայմաններում դա այդքան էլ հեշտ չի լինի: Հետևաբար, մեծ հաշվով Մոսկվային առաջիկայում կանհանգստացնի ինչպես թուրքական ռազմական ներկայությունն Արցախի շուրջ, այնպես էլ Ադրբեջանի հետևողական թեքումը և մերձեցումը դեպի Թուրքիա, ՆԱՏՕ և արևմուտք: Այս պահին, ռուսական կողմից դեռ չեն երևում քայլեր, որոնք կհակակշռեն Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցության հետևողական աճին: Պաշտոնական Մոսկվան, դեռևս նախընտրում է սպասել, և հանդես չգալ որևէ դիրքորոշմամբ: Այն պահից, երբ Ադրբեջանը՝ թուրքական բանակի հետ համատեղ պատերազմեց ընդդեմ ՀԱՊԿ անդամ Հայաստանի և նրա երաշխավորության տակ գտնվող Արցախի, այդ պահից Բաքուն փաստացի ընտրեց ՆԱՏՕ-ի ճանապարհը: Ընդ որում՝ ՆԱՏՕ-ն դեմ չէր այդ պատերազմին, և թույլ տվեց, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակը մինչև վերջ կռվի ընդդեմ հայերի: Իսկ Ադրբեջանում որևէ տիպի թուրքական ռազմաբազայի հայտնվելը, միանշանակ պետք է դիտարկվի որպես ՆԱՏՕ-ի ընդլայնում ռուսական ռազմավարական շահերի գոտում»: |
«Թուրքական զինվորականները և ավիացիան երկար ժամանակ է՝ Ադրբեջանում են». Արտակ Զաքարյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



