▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքի մարզում մայրը 3 ամսական երեխային կերակրելիս քնել է, հետո նրան հայտնաբերել մահացած

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է 2010 թ. հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 3 ամսական երեխայի մահվան փաստով։ 2010 թ. հունիսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա կինը իր 3 ամսական տղային կերակրելիս քնել է, ապա արթնացել և նկատել է, որ երեխան չի շնչում, մահացել է։ Կինն այդ մասին հայտնել է իր 29-ամյա ամուսնուն, ինչից հետո արդեն հաջորդ օրը նրանք երեխային հուղարկավորել են Գեղարքունիքի մարզի Այգուտ բնակավայրի «Ղարաթոլփաղ» կոչվող հատվածում։ Իսկ երեխայի մահվան փաստը որևէ տեղ չի արձանագրվել։ Դեպքի մասին տեղեկությունը ստացվել էր ՀՀ Պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատներից մեկից։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more