▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր ձեռքում են հայտնվել Հայաստանում գործող 12 հեռուստաընկերությունների ռեյտինգները` ըստ դիտումների, որոնք հնարավորություն են տալիս նաեւ հասկանալ, թե ինչ է նախընտրում դիտել մեր հանրությունը եւ որ թիվի հարթակն է ավելի ազդեցիկ` առաջիկա ընտրությունների կտրվածքով:

Ռեյտինգները չափում է Global CEO Inditronics Media ընկերությունը:

Ըստ այդ չափումների, առաջին տեղում իր ռեյտինգով «Արմենիա» հեռուստաընկերությունն է, բնականաբար` սերիալների եւ զվարճանքային հաղորդումների հաշվին:

Երկրորդ տեղում Հանրային հեռուստաընկերությունն է` իր մեծ սփռման հաշվին` այն դիտելու հնարավորություն ունեն բոլոր մարզերում:

Որքան էլ զարմանալի է` երրորդ տեղում թիվի 5-ն է, ինչը խոսում է այն մասին, որ հեռուստացույց նայող շարքային մարդիկ ընդդիմադիր եւ այլընտրանքային տեղեկատվության կարիք ունեն:

Չորրորդ տեղում «Շանթն» է, հինգերորդը` «Ֆրինյուզը»:

Օրինակ, իշխանական «Բուն» թիվին, որը եկավ փոխարինելու ընդդիմադիր Հ2-ին եւ «Երկիր Մեդիային», 11-րդ տեղում է` վերջից երկրորդը»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more