nyut.am-ը գրում է, որ չորեքշաբթի, 21:00-ի սահմաններում, թուրքական ռազմական 3 ինքնաթիռներ հատել են Հայաստանի օդային սահմանը և հայ-թուրքական սահմանի երկայնքով մի քանի անգամ թռիչք իրականացրել:
ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը ռազմական պատրաստության են բերվել: Այս պահի դրությամբ սահմանին հանգիստ է: Ամենայն հավանականությամբ, այս մասին պաշտոնական տեղեկատվություն կտրվի վաղն առավոտյան:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանը հսկվում է Ռուսաստանի սահմանապահ զորքերի կողմից:
Հիշեցնենք նաև, որ 2015-ի նոյեմբերի 24-ին թուրքական զինուժը խոցել էր Թուրքիայի սահմանը հատած ռուսական Cy-24 ինքնաթիռը:
Ավելի ուշ պարզվել է, որ թուրքական ինքնաթիռները ոչ թե հատել են սահմանը, այլ մոտ 10-15 կմ հեռավորությամբ թռիչքներ են կատարել սահմանի երկայնքով:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում