▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական իշխանություններն ընդունել են F-16 ռազմական օդանավի վթարվելու իրողությունը

Թուրքական իշխանություններն ընդունել են Իրաքի հյուսիսում՝ Քանդիլի լեռներում, «Քրդստանի բանվորական կուսակցության»(ՔԲԿ) դիրքերի դեմ ավիահարածներ իրականացրած, թուրքական օդուժին պատկանող F-16 ռազմական օդանավի վթարվելու իրողությունը, մինչդեռ չեն շտապում պարզաբանել դրա պատճառները:

Ի դեպ, այս միջադեպի մասին օրեր առաջ արդենիսկ հայտարարել են ՔԲԿ-ի զինյալները՝ նշելով սակայն, որ իրենք են խոցել թուրքական ռազմական օդանավը:

Արմեն Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more