▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանադրությունը պատահմամբ հանդիպում ա էս մաքրասեր մարդուն ու հարցնում. Գևորգ Պետրոսյան

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

/filemanager/uploads/2021/07/week-1/Gevorg_Petrosyan.jpg

«Սահմանադրությունը պատահմամբ հանդիպում ա էս մաքրասեր մարդուն ու հարցնում՝

- Ինչու՞ ես այդչափ անողոք իմ նկատմամբ, փոխանակ պահես գլխավերևում, գցել ես ոտքի տակ ու անխանա տրորում ես…

Դե այս կոստյումով հավաքարարը մի պահ կմկմում (իր սովորության համաձայն) ու պատասխանում ա՝

- Լավ եմ անում…

Փոխանակ ասես՝ Հայաստանը Նիքոլի բոստանն ա, ասում ես՝ Հայաստանը սոցիալական, իրավական, ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն ա (հոդվ. 1)…

Փոխանակ ասես՝ իշխանությունը պատկանում ա Նիքոլին, ասում ես՝ իշխանությունը պատկանում ա ժողովրդին (հոդվ. 2)…

Փոխանակ ասես՝ Հայաստանում բարձրագույն արժեքը Նիքոլն ա, ասում ես՝ Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն ա (հոդվ.3)…

Այ դրա համար եմ քեզ տրորում ու տշում…

Ու քանի էդ դրույթները չխմբագրես, հա էլ ըտենց տրորելու եմ ու տշեմ…»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more