Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) Նովորոսիյսկ նավահանգստում առգրավել է Թուրքիայից Մոսկվա ուղարկվող 40 տոննա կաթի փոշի: Ինչպես հաղորդում է «Sputniknews»-ի թուրքական ծառայությունը, կաթի փոշին առգրավվել է, քանի որ թուրքական կողմը ապրանքի անվանման, արտադրման ամսաթվի ինչպես նաև գնորդի հասցեի վերաբեյալ անհրաժեշտ տեղեկություններ չի տրամադրել: Ըստ «Россельхознадзор»-ի հայտարարության` ապրանքի գնորդին արձանագրված խախտման վերաբերյալ զգուշացում է արվել, իսկ կաթի փոշին՝ հետ ուղարկվել Թուրքիա:
Աղբյուր` Ermenihaber