▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո երեխաների համար ենք արել. դատավորը վրդովվել է Խանդոյանի խոսքից եւ հեռացրել դահլիճից

armtimes.com-ը գրում է. Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանն այսօր դատական սանկցիա է կիրառել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ՝ նրան նիստերի դահլիճից հեռացնելով:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նա ասաց, որ այսօր դատարանում քննվում էր Խանդոյանի կալանքի երկարացման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը: Ղարագյոզյանն ասաց, որ պաշտպանները ներկայացրին բողոքը, որից հետո խոսեց Արայիկ Խանդոյանը: «Նա ասաց, որ այն ինչ արել է դատավորի, նրա երեխաների, ժողովրդի համար է արել: Դատավորը, սակայն վրդովվեց նրա խոսքից եւ սկսեց բարձր խոսել, գիրքը սեղանին հարվածեց` ասելով՝ իմ հետ գործ չունես: Դրանից հետո դատարանը դատական սանկիցա կիրառեց նրա նկատմամբ՝ հեռացնելով նիստերի դահլիճից: Քանի որ իմ պաշտպանյալը հեռացվեց ես բոյկոտեցի եւ դուրս եկա դահլիճից: Հետո իմացա, որ մեր բողոքը մերժվել է»,-մանրամասնեց պաշտպանը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more