Մեր սիրելի մայրաքաղաք Երևանն արդեն 2798 տարեկան է:
Այս օրը յուրատեսակ համախմբող ուժ ու կարևորություն ունի բոլորիս համար. այն ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս արժևորել մեր մայրաքաղաքի պատմությունն ու հայացքն ուղղել դեպի ապագա՝ ավելի լավ ու դինամիկ զարգացող քաղաք կառուցելու ակնկալիքով:
Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, ուստի այսօր ցանկանում եմ շնորհավորել Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում ապրող բոլոր հայերին: Համոզված եղեք, որ մեր ջերմ ու արևի քաղաք Երևանը սիրով սպասում է բոլորիդ: