▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պիտանելիության ժամկետն անցել է». Մարուքյանի պատասխանը՝ Դալլաքյանին

 Armtimes.com-ը գրում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կայքի հետ զրույցում հերքեց, որ 2012 թվականի մայիսի 11-ին խորհրդարանական ընտրություններից հետո այցելել է նախագահական նստավայր ու պայմանավորվածություն ձեռք բերել Սերժ Սարգսյանի հետ:

Հիշեցնենք, որ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, ինչպես նաեւ հայտարարեց.

«Լուսավոր հանցագործն ունի պապաներ բարձրագույն իշխանությունում, մամաները՝ չգիտեմ»:

«Վիկտոր Դալլաքյանը սուտ տեղեկատվություն է տարածում, ես հանրապետության նախագահի հետ հանդիպել եմ միայն սահմանադրական բարեփոխումների ժամանակ, Թեւան Պողոսյանի հետ: Լուսանկարը հրապարակված է: Դալլաքյանը պետք է պատասխան տա: Չորս տարի նա օգտվել է պետական բյուջեի միջոցներից, լինելով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, որեւէ բան չի արել ԱԺ-ում, ունեցել է վարորդ, մեքենա»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը վստահեցրեց նաեւ, որ Վիկտոր Դալլաքյանը պետական պաշտոններում «տեղավորել է կնոջը, աղջկան ու փեսային».

«Հավաստիացնում եմ, որ Դալլաքյանը գործուղված է դաշտ, որ ապականի քաղաքական համակարգը, բայց մի կարեւոր հանգամանք կա, որ Բաղրամյան 26-ում հաշվի չեն առել՝ այդ մարդու պիտանելիության ժամկետն անցել է»,- ասաց Մարուքյանը:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more