Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Քանի որ անընդհատ շփվում եմ թուրքերեն և քրդերեն լեզուների հետ, հաճախ հանդիպում եմ այդ լեզուներում բառերի, որոնք մեր ազգի մոտ ազգանուններ են, երբեմն էլ անձնանուններ: Թուրքերը, ինչպես նաև քրդերը մեր նախնիներին դիմել մականուններով, որոնք հաճախ նվաստացնող են եղել, մերոնք էլ առանց բառը ստուգաբանելու, վերցրել են այդ ,,տոհմի անունը,, ավելացրել յան վերջածանցը ու ստացել հայկական ազգանուն: Մենք պետք է մեր երեխաներին տանք արդեն միայն ու միայն հայկական արմատներ ունեցող ազգանուններ: Իմ ազգին թուրքերը տվել են ումուտ մականունը, որը նշանակում է հույս, սակայն իմ նախապապեը չեն շոյվել այդ մականունից և իրենց ազգանունը չեն դարձրել Ումուտյան այլ մնացել է Հովհաննիսյան: Մենք ունենք այնպիսի ազգանուններ, որոք անգամ ստուգաբանություն չեն պահանջում և պարզից էլ պարզ է թե որտեղից են գալիս դրա արմատները: Եթե Ղուլյան ազգանուն ունեցողները իմանան ինչ է նշանակում իրենց ազգանվնան արմատը, ապա մեկ րոպե անգամ չեն վարանի և կձերբազտվեն այդ ազգանունից (Ղուլ- յան- ծառա), կամ հենց նույն Խզմալյան ազգանունը (խզմալ- անզուսպ): Սրա մասին նաև պետք է մտածի Արդարադատության նախարարությունը և մտածի մեխանիզմենր գոնե նոր ծնվող երեխաներին տալ հայկական ազգանուններ՝ հետագայում չառաջացնելով փաստաթղթային խնդիրներ:
Եկեք վերադառնանք մեր արմատներին: