▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քիլլերը» եղել է մեկը, կրակել է մեկ անգամ, հետ գնացել ու կրկին վերադարձել․ ինչպես է uպանվել Վալոդյա Գրիգորյանը

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Իրավապահների ձեռքի տակ հայտնված տեսանյութից պարզվել է, որ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին սպանած «քիլլերը» մեկ անձ է եղել, որը նրան սպասել է իր նորակառույց տան շինարարության մոտ։

Արմլուր-ի բացառիկ տեղեկություններով, «քիլլերը» նախ կրակահերթ է արձակել Գրիգորյանի ուղղությամբ, հետո հետ է եկել, որ համոզվի՝ արդյոք նա մահացել է, մի անգամ էլ այդ ժամանակ է ստուգողական կրակոց արձակել և հեռացել է։

Կայքի աղբյուրները փոխանցել են, որ մարդասպանը զենքի խզակոթով նաև հարվածներ է հասցրել Գրիգորյանին՝ սպանելուց հետո։ Ըստ էության, «քիլլերի» թիրախը եղել է հենց Վալոդիա Գրիգորյանը։

 

«Իրավապահների մոտ առկա տեսանյութում երևում է, որ ոստիկան Կարեն Աբրահամյանը երկար ժամանակ վիրավոր վիճակում փորձել է «բռնվելով» մոտենալ Գրիգորյանին և օգնություն ցուցաբերել նրան, սակայն, ցավոք, նրան չի հաջողվել փրկել ո՛չ իրեն, ո՛չ էլ ընկերոջը՝ Գրիգորյանին։ Աբրահամյանը ևս տեղում մահացել է»։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more