▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բորիսին հայտնաբերել են մահացած․ Այս տեսանյութը Բորիսը կեսգիշերին ուղարկեց ինձ»

Թարմացված․ Բորիս Ավագյանը, որը նախորդ օրը փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից, նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսության շենքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Լրագրող Լիա Սարգսյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Բորիսին հայտնաբերել են մահացած: Այս տեսանյութը Բորիսը կեսգիշերին ուղարկեց ինձ, խնդրեց՝ օգնել:

Չեմ կարողանում որևէ բառ գտնել: Բորիսը ավելի քան 15 ժամ մնացել է ՀՀ հյուպատոսարանում, ու մահացել: ՔՊ-ական իշխանություն, մարդակերների իշխանություն:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին:

Նրան հայտնաբերել են զուգարանում, անգիտակից վիճակում»:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more