Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի 64 շենքի հարևանությամբ գտնվող եռաֆազ էլեկտրաենթակայանում աշխատակից է հոսանքահարվել և մահացել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ՓԾ կապիտան Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 02 բուժբրիգադը։ Փրկարարներն ու բժիշկները նշված ենթակայանում հայտնաբերել են 54-ամյա Վոլոդյա Գապոյանի դին՝ հոսանքահարված վիճակում, ով բնակվում է Էրեբունի վարչական շրջանում։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում